«Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցը փոխանցել դատապարտյալին
SOCIETYՀունվարի 29-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



