Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Պատմաբաններն իրենց մտահոգությունն են հայտնում Շուշիի վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հնչեցրած մտքերի առնչությամբ

SOCIETY

«Հայաստանի պատմագետների ընկերակցություն»-ը խիստ մտահոգություն է հայտնում սույն թվականի հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից Շուշիի վերաբերյալ հնչեցված խիստ վտանգավոր մտքերի առնչությամբ: Նախևառաջ նշենք, որ հայոց հինավուրց քաղաքի պատկանելության հարցը հայ պատմաբանների համար նույնիսկ քննարկման առարկա չէ, քանի որ այն դարեր շարունակ եղել է հայկական, և պատմական ինչ-որ փուլում բնակչության էթնիկ կազմի փոփոխություններով չէ, որ կարելի է կասկածի տակ դնել նրա հայկականությունը: Անգամ այդ փոփոխությունների պարագայում պարտավոր ենք ուշադրություն դարձնել ստորև շարադրված հանգամանքներին:

Թյուրքալեզու տարրը Շուշիում առաջին անգամ հայտնվել է 18-րդ դարի կեսերին, սակայն մինչև 1920 թ. հայ բնակչության զանգվածային ջարդը երբևէ մեծամասնություն չի կազմել: 1897 թ. Ռուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի տվյալներով` Շուշի քաղաքում բնակվել է 14.420 հայ (բնակչության 55.8%֊ը), իսկ Շուշիի գավառակի գյուղերը գրեթե բացառապես հայաբնակ են եղել։ Շուշիի հայ բնակչությունը տուժել է 1905 թ. թաթարական հարձակումներից, սակայն հետագայում շարունակել է աճել՝ 1917 թ. սկզբի դրությամբ ռուսական «Кавказский календарь» վիճակագրական ժողովածուում հրատարակված պաշտոնական տվյալներով հասնելով 23.400֊ի (բնակչության 53.3%֊ը)։ 1918 թ., 1919 թ. և հատկապես 1920 թ. հայերի զանգվածային կոտորածների հետևանքով հայ բնակչությունը կորցրել է մեծամասնությունը քաղաքում, բայց գյուղերի զգալի մասում շարունակել է գերակշռել։ Քաղաքային և գյուղական հայ բնակչության ընդհանուր կորուստը կազմել է մինչև 30.000 մարդ, որից միայն քաղաքում՝ ավելի քան 20.000: Հետագա տասնամյակներում հայերի թիվը մասամբ վերականգնվել է քաղաքում` 1939 թ. ԽՍՀՄ մարդահամարով հասնելով շուրջ 1.500֊ի (բնակչության 27.2%֊ը), իսկ գյուղական բնակչության կեսից ավելին հայեր էին, հատկապես՝ Բերդաձորի ենթաշրջանում։ 1960֊ական թթ. սկզբից Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները գործուն քայլեր են ձեռնարկել քաղաքը վերջնականապես հայաթափելու և հայկական գյուղերի էթնիկ դիմագիծը փոխելու ուղղությամբ։  
 
ԽՍՀՄ 1970 և 1979 թթ. մարդահամարների տվյալներով Շուշիում համապատասխանաբար 1.540 (17.7%) և 1.410 (13.1%) հայ է բնակվել, իսկ գյուղական բնակչության մեջ հայերը դեռևս մեծամասնություն են եղել, թեև 5 գյուղեր հայաթափվել են, վերաբնակեցվել ադրբեջանցիներով։ Շարունակված հայաթափման քաղաքականության եզրագիծը ԽՍՀՄ փլուզման շրջանում էր. 1988 թ. բռնի տեղահանվել է քաղաքի հայ բնակչությունը, որ հասել էր շուրջ 2.000֊ի, իսկ հաջորդ տարի նույն մոտեցումը իրագործվել է Մեծշեն, Հինշեն, Եղցահող և այլ գյուղերի հայերի նկատմամբ։ Հենց այս գործողությունների արդյունքում է նվազագույնի հասցվել հայերի տեսակարար կշիռը Շուշիի շրջանում, և Ադրբեջանի պետական այրերի կողմից 1989 թ. ԽՍՀՄ մարդահամարին հղվող ավելի քան 90% ադրբեջանցիների ցուցանիշը միայն այդ գործողությունների արդյունքում էր, այն էլ՝ քաղաքի պարագայում. նման թիվ խաղաղ պայմաններում չի հաշվառվել, և սա ընդունում են նույնիսկ ադրբեջանցի հետազոտողները։ 1992 թ. քաղաքի և ամբողջ շրջանի լիակատար ազատագրումից հետո վերը նշված գյուղեր և քաղաք հայ բնակչությունը վերադարձել է, ընդ որում՝ Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը ներկայումս բարեբախտաբար մնացել են հայկական վերահսկողության հատվածում և ամբողջությամբ հայաբնակ են։ 
2020 թ. հուլիսի 1֊-ի դրությամբ Շուշիում բնակվում էին շուրջ 4.300 հայեր` 1979 թ. համեմատ 3 անգամ շատ։ Բնակչության էթնիկ կազմի մասին և նրանց տեսակարար կշռի մասին խոսելիս մենք պետք է առաջնորդվենք ոչ թե Ադրբեջանի համար ելակետ հանդիսացող 1989 թ. տվյալներով, որ ուժային կառույցների օգտագործմամբ հայաթափման պայմաններում է հաշվառվել, այլ 2020 թ. նախապատերազմական վիճակագրությամբ (շուրջ 4.300) կամ առնվազն 2015 թ. Արցախի մարդահամարի տվյալներով (շուրջ 4.100 հայ)։ 
 
Վերը շարադրվածից ելնելով՝ ՀՀ պաշտոնատար անձանց հորդորում ենք ազգային և պետական կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտել միայն տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:
 
Հայաստանի պատմագետների ընկերակցություն
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris