Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Անվտանգության խորհրդի որոշումը Ռուսաստանի մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ անհատական նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։
Նախագահի պաշտոնական կայքում պատժամիջոցների ցանկը չի հրապարակվել։
Նախագահը երկրի ԱԳՆ֊ին կարգադրել է նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ծանուցել ԵՄ֊ի, ԱՄՆ֊ի համապատասխան կառույցներին ու առաջ քաշել նրանց կողմից Ռուսաստանի նկատմամբ նմանատիպ նոր սահմանափակումներ ընդունելու անհրաժեշտության հարցը։
Հաղորդվում է նաև, որ ըստ Զելենսկու որոշման՝ պատժամիջոցների իրականացման արդյունավետությունը վերահսկվելու է կառավարության, Անվտանգության խորհրդի և Ուկրաինայի ազգային բանկի կողմից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



