Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է. քաղաքագետ
BLOGՔաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»։
Սրանք Երևանում հնչեցրած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերն են։
Իրանի արտգործնախարարի ասելիքն ուղղված էր հայ ժողովրդին ու Թուրքիային։
Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է, իսկ Թուրքիային ասվեց, որ Սյունիքի համար կռիվ են տալու և չեն թողնելու, որ այն պանթուրքիզմին սպասարկի։
Հայաստանի իշխանությանը Իրանի արտգործնախարարը բան չասաց։ Իրանն իր խոսքը նիկոլական իշխանությանն ասել էր պատերազմի օրերին։ Ի պատասխան մինչև այդ «թավիշների» հակաիրանական քայլերի՝ Իրանը մի քանի շաբաթ փակ էր պահել օդային տարածքը Ռուսաստանից եկող մեր ռազմական բեռների համար։ Ցամաքայինը բաց էր, իսկ օդը՝ փակ։ Միայն ՀՀ ԱԱԾ–ի ակտիվ միջամտությամբ է օդը բացվել։ Նիկոլը մատը մատին չի տվել ու զբաղված է եղել բացառապես «Հաղթելու ենք»–ի ներքո մեր պարտությունն ապահովելով»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



