Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միշտ իմացել եմ, որ սպորտը ժամանակավոր է». Նազիկ Ավդալյանը նոր մասնագիտություն սովորելու և ներկայիս զբաղվածության մասին

LIFE

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն այս շրջանում ակտիվ սպորտով չի զբաղվում: Tert.am Life-ի հետ զրույցում Նազիկը պատմել է ներկայիս զբաղվածության, ապագա ծրագրերի և որդու՝ 7-ամյա Վաչեի մասին:

«Մոտ երկու տարի է՝ դասավանդում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում: Հետաքրքիր փորձառություն է, ինձ համար լրիվ նոր դաշտ է, հաճույքով եմ անում իմ աշխատանքը: Ամեն աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե քոնն է, հաճույքով և սիրով ես անում, ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Ամեն ինչ հնարավոր է անել ավելի լավ, եթե ունես ցանկություն ու տրամադրվածություն»,- ասաց նա:

Նազիկի խոսքով՝ հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում: «Կարոտում եմ հին օրերը, բայց այն ժամանակ էլ գիտակցաբար եմ մոտեցել հարցին, միշտ իմացել եմ, որ սպորտը ժամանակավոր է, մի օր պետք է դուրս գամ դրանից: Բնականաբար բարդ է, որովհետև փոքր տարիքից սպորտի մեջ եմ եղել, բայց ընդունում եմ եղած փաստը: Բացթողումներ են եղել, որոնք կցանկանայի լրացնել, բայց ոչինչ ուղղել չեմ կարող: Այդ բացթողումները լինում են բոլորի կյանքում, պետք չէ անցյալով ապրել, այլ նկատի ունենալ անցյալն ու չկրկնել սխալները: Անհնար է սխալներ չանել, դա էլ կյանքի ինչ-որ փորձ է»,- նշեց նա:

Չնայած սպորտում ակտիվ չէ՝ Նազիկը նկատեց, որ հիմա էլ սպորտի հետ կապված նպատակներ ունի: «Նպատակներս կապված են Արցախի հետ, բայց հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Շատ էի ցանկանում, որ ծանրամարտն Արցախում ևս զարգանա և լուրջ քայլեր էի արել այդ ուղղությամբ: Թող որոշ ժամանակ անցնի, հուսով եմ՝ նորից կկարողանամ Արցախում ինչ-որ բան անել: Անցած տարի ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Միշտ պետք է այլընտրանքային մասնագիտություն լինի, որպեսզի մեկով չզբաղվելու դեպքում կարողանաս մյուսով զբաղվել: Կարևոր է նպատակասլացությունը, որ ձգտես հասնել նպատակներիդ: Մեծ հույս ունեմ՝ հոգեբանության ոլորտում ևս ասելիք կունենամ» ,- ընդգծեց նա:

Նազիկը նաև նկատեց, որ սիրողական մակարդակում նկարում է: «Նկարում եմ, երբ ազատ եմ լինում, երբ գնում եմ արվեստագետ ընկերներիս մոտ: Առօրյա զբաղվածությունս թույլ չի տալիս հաճախ նկարել, վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ եմ նկարել: Սպորտն ու նկարչությունն այնքանով են նման, որ երկուսի մեջ էլ ստեղծագործում ես, ունեն իրենց օրենքները, բայց երկուսի մեջ էլ պետք է քոնը ներդնես» ,- ասաց նա:

Ըստ Նազիկի՝ հիմա իր ժամանակի մեծ մասը տրամադրում է որդուն՝ 7-ամյա Վաչեին: «Վաչեն շատ ակտիվ է, սիրում է վազել, խաղալ, ունի հետաքրքիր ներաշխարհ, խորը երեխա է: Երկրորդ դասարանում է սովորում, սիրում է մաթեմատիկա, նաև սպորտի է հաճախում, աշխատում եմ այնպես անել, որ և՛ մանկությունը վայելի, և՛ ժամանակը ճիշտ օգտագործի: Ընտրեցի գիմնաստիկան, որովհետև և՛ ես եմ սիրում, և՛ Վաչեն: Չգիտեմ՝ հետո կցանկանա՞ շարունակել, թե՞ ոչ, բայց գիմնաստիկայից հետո ցանկացած մարզաձև ավելի հեշտ է տրվում: Ինչպես ասում են՝ գիմնաստիկան սպորտաձևերի թագուհին է: Եթե երեխան չսիրեր այդ սպորտաձևը, չէի ստիպի զբաղվել,- ասաց նա և հավելեց, որ որդին նաև շատ հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի, - Սիրում է ռոք ժանրի երգեր լսել: Երբեմն ինքն է ինձ համար նոր երգերի բացահայտումներ անում: Նաև կիթառի է հաճախում, հաճույքով գնում է: Միշտ մտածել եմ, որ երեխաները չպետք է ծնողների ցանկությունն իրագործեն: Ծնողը պետք է տեսնի, թե երեխան ի՞նչ է սիրում, ո՞ր գծով կարող է առաջ գնալ, որտե՞ղ միջակության մեջ չի մնա և օգնի երեխային գնալ իր ընտրած ճանապարհով»:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities