Ադրբեջանական կողմը հայկական կողմին աճյուն է փոխանցել
SOCIETYԱդրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ աճյուն։ Նրա ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։
Մյուս երեք զինծառայողների աճյունները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից»,- նշեց Հունան Թադևոսյանը։
Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։
Հունան Թադևոսյանի խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



