WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
LIFEՎերջին շրջանում WhatsApp-ն նորություններում հիշատակվում է բացասական համատեքստում. նախ սկանդալ բռնկվեց ծառայության օգտագործման քաղաքականության փոփոխության պատճառով, հիմա էլ մեսենջերից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը, հաղորդում է Planet today-ը:
Թարմացված հավելվածը դադարել է «ընկերություն անել» Google Camera-ում Social Share գործառույթի հետ:
Android օպերացիոն համակարգի համար WhatsApp 2.21.1.13 թարմացման մեջ հայտնվել է տհաճ փոփոխություն: Մեսենջերի օգտատերերը հայտնաբերել են, որ Social Share-ում այլեւս չկա WhatsApp հավելված:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ իրադարձությունը մատնանշում է մեսենջերի եւ Google Camera-ի միջեւ խզումը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



