Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու և Շուշին հետ վերադարձնելու նպատակով. Շարմազանով
BLOGՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հոգեպես մանրանում ու ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։
Գարեգին Նժդեհ։
Վերջին շրջանում հաճախ եմ լսում «ճամփեքը բացվելուն պես գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի առկայության, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային ,իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնրիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։
Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



