«Ոչինչ չի կարող ձեր երազանքից մեծ լինել՝ ո՛չ վախը, ո՛չ խնդիրները, ո՛չ եղանակը...»․ Սոֆի Դեւոյան
PHOTOՊարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։ Սոֆին կրում է մեջքը բաց ոսկեգույն եւ արծաթագույն երանգների երկարափեշ զգեստ։ Նրա վարսերը հավաքված են, նախընտրել է վառ շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․

«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն...
Ձմեռն ամենահեքիաթային եղանակներից մեկն է, որը բոլորին՝ անկախ տարիքից, թույլ է տալիս երազել և հավատալ հրաշքներին։
Երբ ունես երազանք, փորձում ես ամեն գնով հասնել դրան։
Որքան մեծ է երազանքդ, այդքան մեծ են դրան հասնելու հնարավորությունները, որոնք հենց ինքդ ես ստեղծում!!!
Բոլորիդ ուզում եմ 1 խորհուրդ տալ.
Ոչինչ չի կարող ՁԵՐ երազանքից մեծ լինել՝ ո’չ վախը, ո’չ խնդիրները, ո’չ եղանակը...
Միշտ հետևեք Ձեր երազանքներին և դրանք մի օր անպայման կիրականան»։

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



