Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներ չկան, ոստիկանությունը խաղաղ է գնահատում իրավիճակը

SOCIETY

Բաղրամյան պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ չկան: Բոլոր քաղաքացիները, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերից բերման են ենթարկվել նախորդ օրերին, բաց են թողնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` տեղեկացնելով, որ ոստիկանությունը ներկա պահին խաղաղ է գնահատում Բաղրամյան պողոտայի իրավիճակը: «Երկու կողմերն էլ խաղաղ են, քաղաքացիներն անօրեն գործողություններ թույլ չեն տալիս, իսկ ոստիկանությունը չի փորձի կտրուկ գործողություններ իրականացնել»,-ասաց Օսիպյանը:

Ուկրաինացի լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է փոխոստիկանապետը հատել բարիկադները եւ անցել քաղաքացիների հատված` նշելով` արդյո՞ք հյուր է եկել քաղաքացիներին, Օսիպյանը նշեց, որ հյուր գնալու խնդիր չունի, քանի Երևանը բոլորի տունն է, իսկ ժողովուրդն ու ոստիկանները միասնական են: Նա կարծիք հայտնեց, որ Բաղրամյան պողոտան երկար ժամանակ փակ չի մնա` չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված իր վստահությունը: «Ոստիկանությունն այս օրերին բացատրական աշխատանքներ է տանում քաղաքացների հետ եւ հորդորում, որ գնան օրինական ճանապարհով եւ հարցի համար գտն են սահմանադրական լուծում»,-ասաց Երեւանի ոստիկանության պետի տեղակալը: Ոստիկանները ցանկանում են հասնել նրան, որ ցուցարարներն անօրեն գործողությունների փոխարեն օրինական դաշտում գործեն:

Խոսելով հունիսի 23-ի լուսաբացի մասին` Օսիպյանը հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով իրականացվելու է ծառայողական քննություն եւ ոստիկանության բոլոր այն ծառայողները, ովքեր թույլ են տվել խախտումներ եւ վնասել են քաղաքացիներին, պատժի կենթարկվեն սահմանված կարգով:

Օսիպյանն անդրադարձավ նաև այն թեմային, թե ինչպես են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները լուսաբանվում միջազգային լրատվամիջոցներում` հատկապես այն հարցին, որ որոշները դրանք որակեցին որպես «երկրորդ մայդան», Օսիպյանն ասաց, որ լրագրողները կարող են ազատորեն լուսաբանել, սակայն այս դեպքերը որպես մայդան որակելը սխալ է: «Թող տեսնեն, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական-ժողովրդավարական պետություն է եւ բացառում եմ նման բան այստեղ, հնարավոր չէ նման բան որևէ մեկի մտքի ծայրով անգամ անցնի»,-հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետը:

Նրան մի կին հյուրասիրեց իր ձեռքով պատրաստած եւ Բաղրամյան պողոտա բերած գաթաներ, իսկ նստացույցի մասնակիցներն առաջարկեցին ոստիկանների թիմ կազմել եւ իրենց հետ ֆուտբոլ խաղալ: Օսիպյանն առաջարկեց ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչներին, ովքեր քիչ առաջ «մայդանային» հարցեր էին տալիս, արձանագրել, թե ինչպիսի մթնոլորտ է Բաղրամյան պողոտայում:  

Հունիսի 25-ի առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս այցելել է Բաղրամյան պողոտա, զրուցել նստացույց հայտարարած քաղաքացիների հետ: Վլադիմիր Գասպարյանը կարճատև զրույց է ունեցել նաև ցուցարարների և ոստիկանների միջև եղած հատվածում ամբողջ գիշեր անցկացրած` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով:Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակումմեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաքայնուհետևնստացույցԱկցիայի մասնակիցներըհունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտաչենթարկվելովհասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներինՈստիկանությունը ջրցանմեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիանԱրդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանըՀունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտաորտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է:Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

 

 

XX

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan