Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը խլել է 830 հազար մարդու կյանք․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Չինաստան՝ Ազատության համաշխարհային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897– ծնվել է հայաստանցի քուրդ արձակագիր Արաբ Շամիլովը, որը ստեղծագործել է քրդերեն և հայերեն:

1903– ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը:

1912- գործարկվել է Երևանի ջրմուղը:

1921- տեղի է ունեցել Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից՝ պետական համալսարան):

1923 - ծնվել է դերասան Կարպ Խաչվանքյանը:

1932- բացվել է Հայաստանի կոմունիստական համալսարանը:

1943 - ծնվել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքել յանը:

1994 – Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերում հայկական ուղղաթիռները ռմբակոծել են ադրբեջանական դիրքերը, իսկ ադրբեջանական ինքնաթիռները՝ հայկական դիրքերը, հաղորդվել է ադրբեջանական Су-25 խփելու մասին, որը ադրբեջանական կողմը ժխտել է:

1996– սկսել է հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, որը առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր: 25 տարի անց՝ նախօրեին, այն դադարեց գործել:

1998-տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հաստատակամորեն կանգնել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմը՝ քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին:

2006-Երևանի քաղաքապետարանը ևս 50 ավտոբուս է մտցրել երթուղի: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից և աշխատել են գազով:

2007-Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Հրանտ Դինքին: Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվել է Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին:

2012– Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել:

2017-Վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուս, որում եղել է 9 քաղաքացի, այդ թվում՝ վարորդը: Զոհեր չեն եղել:

2020-«Էրեբունի պլազայում» հնչել են կրակոցներ։ Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարել հրաձիգի հետ, որից հետո կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել:

ԱՇԽԱՐՀ

1368– Չժու Յուան Չժանը հիմնել է չինական Մին դինաստիան:

1556– Չինաստանի Շենսի նահանգում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 830 000 մարդ: Դա մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է:

1734 -ծնվել է ավստրիացի, ազգությամբ հունգար գյուտարար Վոլֆգանգ ֆոն Կեմպելինը:

1766 -վախճանվել է անգլիացի զինագործ և փորագրող, շրիֆտների հայտնագործող Ուիլ յամ Կեզլոնը: 1783– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ստենդալը:

1793 -տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը Ռուսական Կայսրության և Գերմանիայի միջև: 1831– Բելգիան ընդունել է իր պետական դրոշը:

1832 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Էդուարդ Մանեն:

1849 -ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ժենևա քաղաքում ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջը՝ անգլուհի Էլիզաբեթ Բլեկուելին:

1862 - ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտը:

1895 -առաջին անգամ Անտարկտիդայի ափ են իջել մարդիկ՝ «Անտարկտիկ» նորվեգական ձկնորսանավի ուղևորը և կապիտանը:

1912 -Հաագայում ստորագրվել է Միջազգային օփիումային կոնվենցիան, որը թմրանյութերի նկատմամբ հսկողությանը վերաբերող առաջին միջազգային համաձայնագիրն է:

1924 -У-127 շոգեքարշը սգո գնացքով Մոսկվայի Պավելեցկի կայարան է հասցրել Լենինի դիակը:

1946 - ծնվել է ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

1950 - Երուսաղեմը հայտարարվել է Իսրայելի մայրաքաղաք

1954 -կորեական պատերազմի 14 հազար ռազմագերիներ վերադարձել են Տայվան:

1956 –վախճանվել է կինոռեժիսոր, արտադրող Ալեքսանդր Կորդան:

1960 -Ժակ Պիկարը և Դոն Ուոլ շը «Տրիեստ» բատիսկաֆով իջել են Մարիանյան իջվածքում՝ հասնելով ռեկորդային 10 916 մետր խորության:

1963 – ծնվել է պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն:

1989 - վախճանվել է իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին:

2001– Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 անձ ինքնահրկիզում է իրականացրել:

2005 - Վիկտոր Յուշչենկոն ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

2015 -վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր, մուլտիմիլիարդեր Աբդուլլա իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը:

2019 -Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership