Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել
SOCIETYՀայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
«Նախինսուլտային վիճակում հոսպիտալացրել են։ Այս պահին վիճակը լավ է, բայց մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ»,– ասաց մեր զրուցակիցը։
Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերին կդառնա 63 տարեկան։ Գեներալ–լեյտենանտը եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ։
Ուժային կառույցները լքել է իշխանափոխությունից հետո։
Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: Այս գործով անցնում է նաև ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



