Տղամարդը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը (տեսանյութ)
SOCIETYՀունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը:
Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը, ու տղամարդը հրաժարվել էր սկսածն ավարտելու մտքից:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



