Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Երջանկությունը թմրեցնող է, հիմա այդ փուլն անցել է». Շողեր Գրիգորյանը՝ ամուսնությունից հետո ունեցած երկար դադարի, իր ապրումների և Հայաստան գալու ցանկության մասին

LIFE

Ռուսաստանաբնակ դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով լսարանին հայտնի է «Բանակում», «Փախիր կամ ամուսնացիր», «Քաոս» նախագծերից, ամուսնությունից հետո մասնագիտական գործունեությամբ ակտիվ չի զբաղվում, սակայն այս շրջանում նորություն ունի: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր ներկայացման, երկար դադարի, իր ապրումների, Հայաստան գալու ցանկության և երեխաների մասին:

«Ամռանը Հայ-առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմին կից աշխատող հայկական «Գավիթ» թատրոնից համագործակցության առաջարկ ստացա: Հիմա աշխատում ենք մի պիեսի վրա, հուսամ՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները կթուլանան ու կկարողանանք խաղալ այն: Ներկայացումը ռուսերեն է, դեռ չեմ ուզում ասել, թե որ պիեսի հիման վրա է: Սեպտեմբերին պրեմիերային շատ մոտ էինք, բայց սկսվեց պատերազմը և հետաձգեցինք այն»,- ասաց դերասանուհին:

Շողերի նկատեց, որ ամուսնությունից հետո 5 տարի է՝ մասնագիտական գործունեությամբ ակտիվ չի զբաղվում. «Առաջին երեք տարվա ընթացքում նոր կյանքով էի լցված, որը շատ էր տարբերվում իմ նախկին կյանքից. նախկինում անընդհատ զբաղված էի, դրսում, ամուսնանալուց հետո տանն էի, երեխաների հետ: Երջանկությունը թմրեցնող հատկություն ունի, դու թուլանում ես, ուզում ես այդ վիճակի մեջ երկար մնալ, բայց հիմա այդ փուլն անցել է: Չնայած գնահատում եմ ունեցածս՝ ուզում եմ նաև աշխատել, եթե Աստված ինձ տվել է այդ շնորհը, չպետք է պահեմ: Նման երկար դադար երբեք չեմ ունեցել, դեռ համալսարան չընդունված էլ խաղացել եմ: Հիմա ինձ համար շատ անսովոր է՝ չնայած ընդմիջումներով որոշ նախագծերում ընդգրկված եղել եմ: 5 տարվա մեջ 3-4 նախագիծը շատ քիչ է, նախկինում այդքան նախագիծ մեկ ամսում էի ունենում»:

Ըստ դերասանուհու՝ չաշխատելու ընթացքում փորձել է լրացնել տեսական գիտելիքները: «Երբ դերասանը չի աշխատում, նրա մոտ սրվում է թատերագետի, քննադատի գիծը: Երբ խաղում ես, հասկանում ես, որ տվյալ տեսարանը ստանալը բարդ է, երբ չես աշխատում, քննադատում ես: Այնպես որ, միայն պրակտիկ առումով եմ պասիվ, տեսական առումով ակտիվ եմ: Հնարավոր է՝ շաբաթվա ընթացքում 3-4 ֆիլմ դիտեմ, շատ գրքեր եմ կարդում, երբեք չեմ դադարել կարդալ, այդ պատճառով էլ այս տարիների ընթացքում ընկճախտեր չեմ ունեցել: Գուցե եղել են դեպքեր, երբ որևէ դեր շատ եմ ցանկացել, բայց նույնիսկ այդ պահին ոչ ոք դրա մասին չի իմացել, իմ մեջ եմ մտածել այդ ամենի մասին» ,- ընդգծեց Շողերը:

Դերասանուհու որդին՝ Սամուելը, արդեն 4,5 տարեկան է, դուստրը՝ Էսթերը, շուտով 3 կդառնա: Դերասանուհին նկատեց, որ երեխաները բավականին մեծացել են, գնում են դեպի ինքնուրույն կյանք, ինչն իրեն թույլ կտա ակտիվ աշխատել:

«Քանի որ մանկապարտեզ են հաճախում, ռուսերենով են հաղորդակցվում, բայց ես ու ամուսինս բացառապես հայերեն ենք խոսում տանը, երեխաներին էլ ստիպում եմ, որ հայերեն խոսեն: Առաջ զարմանում էի՝ ինչպե՞ս կարող ես ապրել օտար երկրում և երեխաներդ հայերեն չխոսեն, հիմա հասկանում եմ՝ ինչից փախչեմ, ինձ հետ կկատարվի՝ թեև շատ չեմ անհանգստանում, իրենց լեզուն միևնույն է հայերենն է» ,- ասաց նա:
Դերասանուհին նաև ընդգծեց, որ Հայաստանը շատ է կարոտել: «Աշխատում եմ տարվա ընթացքում 1-2 անգամ գալ, բայց նախորդ տարի չկարողացա գալ: Հիմա այնքան եմ ձգտում գալ, մտովի անընդհատ Հայաստանում եմ: Երազում եմ մխիթարության կարիք ունեցող մարդկանց հանդիպել, թեկուզ ուղղակի նստել ու լացել իրենց հետ: Հիմա զրկված եմ այդ ամենից, չգիտեմ՝ ո՞ւմ և ի՞նչ ասել, իսկ երբ մարդու կողքին ես, կիսում ես նրա ցավը: Շատ եմ սպասում, որ այս տարի կկարողանամ գալ, առաջին հերթին ինքս ունեմ Հայաստան գալու կարիք» ,- եզրափակեց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League