Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. հիմնական մարտերը դեռ առջևում են». Ստանիսլավ Տարասով

INTERNATIONAL NEWS

Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է անվանի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակը վերլուծել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և նշել է, որ Ղարաբաղի շուրջ հիմնական մարտերը դեռ առջևում են:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս էր հրավիրել 2020 թվականի ՌԴ դիվանագիտության գործունեության ամփոփիչ արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում նա, մասնավորապես, պարզաբանել է որոշ հարցեր`կապված Արցախյան պատերազմի ավարտից հետո Անդրկովկասում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի փոխգործակցության հետ: Հատկանշական է, որ Լավրովի հայտարարություններն արվել են Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:

Նախարարի կողմից արված հիմնական եզրակացությունն այն է, որ հակամարտող կողմերը պահպանում են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները, Լեռնային Ղարաբաղում հրաձգություն չկա: Այժմ խնդիր է դրված նոր պայմաններում զարգացնել տարածաշրջանում տնտեսությունն ու ենթակառուցվածքները՝ հատկապես բոլոր հաղորդակցային միջանցքների ապաշրջափակման առումով: Մոսկվայի, Բաքվի և Երևանի պատկերացումներում սա առաջնային խնդիր է, որի լուծումը կարող է կառուցել մի շարք փոխշահավետ համագործակցության ծրագրեր, և դրանց իրականացման ընթացքում հնարավոր է նվազեցնել կամ նույնիսկ հրաժարվել առկա առճակատումից և ադրբեջանցիների և հայերի միջև քաղաքական վստահություն կառուցել: Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մոսկովյան գագաթնաժողովի նպատակը այս գործընթացն էլ ավելի առաջ տանելն է. դա կարող է մի քանի տարի տևել: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի ներկա և ապագա կարգավիճակի խնդիրը, որը հասկանալի պատճառներով Երևանը ներկայացնում է որպես կենտրոնական, հետաձգվում է, ասում է Լավրովը, քանի որ պատերազմի սպիները դեռ թարմ են: Որոշ իմաստով այն ձեռք է բերում ակադեմիական հնչողություն, քանի որ դրա լուծման համար համապատասխան քաղաքական, տնտեսական և այլ պայմաններ չեն ստեղծվել:

Այնուամենայնիվ, Մոսկվան չի ընդունում հակամարտությունն ավարտված համարելու Ալիևի թեզը, չնայած, ինչպես նշում է Լավրովը, «Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից»: Նրա խոսքերով, «մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այս տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն տեղի պետությունների, առաջին հերթին` Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Ավելին, Մոսկվան կարծում է, որ տարածաշրջանի կարգավիճակի հարցով «կզբաղվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», «ովքեր այժմ վերսկսել են իրենց շփումները կողմերի հետ» և «պատրաստվում են կրկին մեկնել տարածաշրջան»: Մեկնաբանելով այս իրավիճակը ՝ ամերիկյան «The National Interest» հրատարակությունը կարծում է, որ «երկարաժամկետ հեռանկարում Բաքուն դեռ պետք է վճարի ռազմական հաղթանակի համար» և «հայերի լիակատար պարտության մասին խոսելը վաղ է»: Հրատարակությունը շեշտում է. «Հարավային Կովկասում կտրուկ աշխարհաքաղաքական տեղաշարժերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա որպես ինքնավար հայկական անկլավ Ադրբեջանի իրավական սահմաններում: Ռուս խաղաղապահների համակարգված ներկայությունը, որը հեռու է հայերի համար պարտություն լինելուց, Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար կապահովի անվտանգություն, որը չէր հաջողվի ապահովել հայկական զենքի ուժով»:

Իրադարձությունների ընթացքը փոխելու համար Բաքուն ինքը շատ առումներով կտրուկ փոխվելու կարիք ունի, ինչը տեսանելի ապագայում խնդրահարույց է: Հարցն այն է, որ, ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղարաբաղի պատերազմն աջակցություն չի ստացել համաշխարհային հանրության կողմից: Բայց Ղարաբաղի հայերի ինչ-որ հատուկ կարգավիճակի հարցը կարող է լայն միջազգային աջակցություն ստանալ: Պատահական չէ, որ շատ ամերիկացի և եվրոպացի փորձագետներ ասում են, որ «երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է արժենալ ավելին, քան Երևանի պարտությունը»: Օրինակ ՝ Ադրբեջանին կառաջարկվի «ազատվել» Թուրքիայից, այնինչ վերջինս Ադրբեջանին կարգադրել է Լեռնային Ղարաբաղը վերջնական վերադարձնել ռազմական ուղով: Որոշակի հստակեցումներ են սպասվում նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքականության մեջ:

«Մենք պետք է վերադառնանք կարգավիճակի մասին հարցին:Հիմնական հարցն  այն է, որ կարգավիճակից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կինեն հստակ, հանգիստ իրավական քննարկումներ` բարիդրացիության հիման վրա, որը մենք բոլորս պետք է վերականգնենք տարածաշրջանում»,-նշել է Լավրովը:

Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ քննարկումները կանցկացվեն ինչպես «Ռուսաստան - Ադրբեջան - Հայաստան» եռակողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Դրանք գործելու են զուգահեռ: Անհրաժեշտության դեպքում և հստակ դեպքերում դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջին պլան գալ: Այժմ առավելությունը դեռ մնում է «Մոսկվա - Բաքու – Երևան» ձևաչափին: Բայց այն բանից հետո, երբ Մինսկի խումբն ակտիվացնի իր գործունեությունը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը լուծելու համար, շատ բան կարող է փոխվել:

Մինչ այդ կարելի է նման կանխատեսում անել. առաջիկա մի քանի տարիներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա ստատուս քվոն կմնա: Ամերիկացի նախկին դիվանագետ Ջեյմս Ուորլիքի խոսքերով, որը Մինսկի խմբում ԱՄՆ-ն էր ներկայացնում և այս պաշտոնը թողել է 2016-ի վերջին, «առջևում երկար գործընթաց է սպասվում, քանի որ շատ հարցեր մնում են չլուծված, բայց վաղ թե ուշ դա պետք է սկսվի»: Իսկ դրա համար երկու կողմերն էլ պետք է ցույց տան իրենց պատրաստակամությունը բանակցություններին և լուրջ վերաբերմունքը դրանց նկատմամբ, քանի որ պատերազմում ինչպես կարելի է հեշտությամբ հաղթել ռազմի դաշտում, այնպես էլ հեշտությամբ կարելի է պարտվել բանակցային սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead