Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են
SOCIETYԱրտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են: Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում:
Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



