Մանրամասներ՝ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի մասին
SOCIETYԱյսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



