Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Կանխատեսելի, մարտավարական». ի՞նչպես է Բայդենը կառուցելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը

INTERNATIONAL NEWS

Արաբական Al Jazeera լրատվականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Ջոզեֆ Ստեպանսկին քննարկում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի ենթադրյալ արտաքին քաղաքականությունն ու այն համեմատության մեջ դնում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ: Նա նշում է, որ Ջո Բայդենի վարչակազմը կտրուկ շեղվելու է Թրամփի արտաքին քաղաքական փիլիսոփայությունից և ոճից:

Բայդենի երդմնակալությունից առաջ վերլուծաբաններն ասում են, որ նորընտիր նախագահի վարչակազմը Միացյալ Նահանգների դիվանագիտության և համաշխարհային գործընթացների նկատմամբ դրսևորած վերաբերմունքում հստակ փոփոխություն կմտցնի:

Բայդենը երկար ժամանակ սատարել է բազմակողմանիությունը և խոստացել է պաշտոնը ստանձնելուց հետո վերականգնել քաղաքական, անվտանգային և առևտրային առանցքային դաշինքները` միևնույն ժամանակ խթանելով միջազգային պայմանագրերին և կազմակերպություններին ԱՄՆ-ի ներգրավվածությունը:

Դա շեղում կլինի կլինի նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջին տեղում» քաղաքականությունից, որին հետևելով՝ Սպիտակ տունն իր գործունեության առաջին իսկ օրերից խուսափում էր բազմակողմանիությունից և որի հետևանքով ԱՄՆ-ն դուրս եկավ մի շարք բազմակողմ համաձայնագրերից, ինչպիսին են կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության պայմանագիրն ու Իրանի միջուկային համաձայնագիրը (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր/JCPOA):

Նախկին հանրապետական և դեմոկրատ վարչակազմերի օրոք Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անդամ Հիլարի Ման Լևերեթն ասել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը մի փոքր նման է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի քաղաքականությանը:

Al Jazeera-ին տված մեկնաբանություններում նա ասել է, որ երկու նախագահները կիսում էին այն միտքը, որ երկրները միմյանց հետ ընկերներ չեն. դրանք ունեն իրենց շահեչը և չունեն ընկերներ:

Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում Թրամփը փորձել է ցույց տալ, որ չի վախենում ցնցել ստատուս քվոն և ԱՄՆ-ի հետագա շահերը:

Լևերեթն ավելացրել է, որ Թրամփը չուներ ո՛չ ինտելեկտուալ խորություն, ո՛չ այնպիսի մարդիկ իր կողքին, որոնց կարիքն ուներ և ո՛չ էլ կարողանում էր աչքը նպատակի վրա պահել:

Խոսելով հարաբերությունների վերակառուցման մասին` հեղինակը նշում է, թե ակնկալվում է, որ Բայդենը կձգտի ամրապնդել կապերն Արևմտյան Եվրոպայի շատ առաջնորդների, մասնավորապես`Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի հետ նա սերտ կապեր ուներ իր փոխնախագահության ժամանակ, սակայն որի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ սրվել էին Թրամփի նախագահության տարիներին:

Բայդենի ապագա հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որը սիրաշահում էր նախագահ Թրամփին այն ժամանակ, երբ թագավորությունը դուրս եկավ Եվրոպական Միությունից, դեռևս անորոշ է:

Այնուամենայնիվ, Բայդենը, որը որպես բարձրաստիճան դեմոկրատ 1997-ից 2009 թվականներին ծառայում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իրեն ներկայացնում է որպես իր գործընկերների հետ անձնական հարաբերություններ կառուցող առաջնորդ:

Հենվելով գրեթե հինգ տասնամյակների քաղաքական փորձի վրա, Բայդենը նշել է, որ չի վախենում անհրաժեշտության դեպքում շիտակ խոսել:

Նրա նախկին ղեկավար, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ողջունել է Բայդենի՝ հստակ նպատակներ հետապնդելու ունակությունը: Միևնույն ժամանակ Բայդենն արագորեն բարձրաստիճան դիվանագետներով է համալրել  իր ապագա վարչակազմի առանցքային պաշտոնները և խոստացել ավելի կոշտ դիրքորոշում ունենալ մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ` մատնացույց անելով Դոնալդ Թրամփի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մոհամմադ բն Սալմանի, Բրազիլիայի աջ ծայրահեղական նախագահ Ժաիր Բոլսոնարոյի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի հետ: Վերջինիս Թրամփը 2019 թվականի  G7 (Մեծ յոթնյակ) գագաթնաժողովի ժամանակ անվանել է «իր սիրելի բռնապետ»:

Բարաք Օբամայի նախագահության շրջանում արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ֆիլիպ Քրոուլին ասել է, որ Բայդենը նախընտրում է հարաբերություններ կառուցել ժողովրդավար պետությունների հետ: Սակայն Լևերեթը նշում է, որ դա չի նշանակում, թե նորընտիր նախագահն ավտորիտար հակումներ ունեցող ղեկավարների հետ չի աշխատելու` հիշեցնելով Եգիպտոսի նախկին, գահընկեց նախագահ Հոսնի Մուբարաքի մասին Բայդենի արած արտահայտությունն առ այն, որ նա «բռնապետ չէր»:

«Ջո Բայդենը մարտավարական քաղաքական գործիչ է և կարծում եմ, որ նա կկարողանա ամբոխի հետ աշխատել այնպես, ինչպես չկարողացավ Բարաք Օբաման», - ասել է Քրոուլին:

Խոսելով ապագա նախագահի քաղաքականության ոճի մասին` Քրոուլին նշել է, որ Բայդենի քաղաքականությունը ավելի կանխատեսելի կլինի քան Թրամփինը: Նա հիշեցրել է Թրամփի անկանխատեսելի գործողությունները Սիրիայում և նշել, որ դիվանագիտության մեջ կարող է անորոշություն լինել, սակայն գնահատվում է կանխատեսելիությունը:

Այնուամենանյնիվ, ինչպես նշել է ռիսկերի խորհրդատվական «Ստրատեգա» ընկերության ղեկավար Լևերեթը, կանխատեսելիությունը նույնպես բացասական կողմեր ունի:

«Հերիթեյջ» հիմնադրամի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ջեյմս Քարաֆանոն ասել է, որ այն երկրները, որոնք ցանկանում են լինել անվտանգ, ազատ և բարգավաճ, իրենց քաղաքական և աշխարհաքաղաքական դատողությունների հիմքում դնում են ուժեղ հարաբերությունները: Նա նշել է, որ, իր կարծիքով, Թրամփի քաղաքականությունը հիմնված էր իրատեսության վրա, ինչը մարդիկ շփոթում են սանձարձակության հետ:

Նախկինում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոել Ռուբին, անդրադառնալով Բայդենի ապագա քաղաքականությանը, ասել է. «Այն ինչ դուք կտեսնեք Բայդենի մոտ հարցերի և գաղափարների մոտեցման հարցում ունեցած ողնաշարն է»:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris