Սառը զենք, որն այժմ արգելված է աշխարհի շատ երկրներում․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Կաստետը սառը զենքի տեսակ է (հարվածային-ջախջախիչ), որը հագնում են ձեռ քին և հարմարեց նում մատ ն ե ր ի արանքում: Այն օգտագործվում է հիմնականում ձեռնամարտի ժամանակ: Չնայած իր պարզ կառուցվածքին, այն վտանգավոր զենք է. կաստետի ուժեղ հարվածը կարող է առաջացնել տարբեր ծանրության, նույնիսկ մահացու վնասվածքներ։ Կաստետն իր անունը ստացել է ֆրանսիական casse-tete բառից, որը թարգմանվում է որպես «ջարդում եմ գլուխը»: Կաստետը պատրաստվում է գործարանային, արհեստանոցային կամ ինքնաշեն եղանակով։ Այն կարող է պատրաստված լինել մետաղից, ամուր պլաստմասից (հաճախ տեքստալիթից), ոսկորից, փայտից կամ այլ ամուր նյութից։
Դասական ձևի կաստետներն ունեն ընդհանուր մաս (սայրով կամ առանց դրանց), հենարան և հենարանի կանգնակ։ Ինքնաշեն կաստետները կարող են ունենալ ավելի պարզեցված ձև (առանց հենարանի, չորս մատի համար մեկ անցք և այլն)։ Կապարից պատրաստված պարզագույն կաստետը (կամ ուղղակի սեղմվող բռունցքում կապարի երկարացված ձևի գործիք) կրում է «սվինչատկա» (ռուս.՝ свинчатка) անվանումը։ Որպես կաստետի տարբերակ՝ կարելի է դիտարկել ներսից մետաղե մասերով ծանրացրած ձեռնոցները։ Կան նաև կաստետի նման բռնակ ունեցող դանակներ (օրինակ՝ ամերիկական խրամատային դանակները Առաջին համաշխարհային պատերազմից)։ Մարտական դանակների որոշ մոդելներ (օրինակ՝ Ստիլետ V-42) բռնակի գլխիկի վրա ունեն սուր սեպ, որը նախատեսված է գլխին հարվածելու համար (անգլ.՝ skull-crusher, բառացի՝ «գանգ ջարդիչ»)։ Պատմության մեջ առաջին անգամ կաստետները հիշատակվում են մեր թվարկության 2-րդ դարից:
Որպես զենք՝ սկզբում դրանք օգտագործել են ամֆիթատրոններում հանդես եկող գլադիատորները: Օրինակ՝ հռոմեական փաստաթղթերում կարելի է գտնել կաստետների նկարագրություններ, որոնց անունն է «բրոնզե բռունցք»: Սրանք բրոնզից պատրաստված ափսեներ են մատների անցքերով: Հարվածելիս հակառակորդին մեծ վնաս հասցնելու համար մարտիկները իրենց ձեռքում սեղմել են այդ «բրոնզե բռունցքը»: Ի սկզբանե ծանոթանալով փաստաթղթերին՝ պատմաբանները ենթադրել են, որ խոսքը մեկ այլ զենքի մասին է, որը կոչվում է «ցեստուս»:
Բայց 1923 թվականի պեղումները հերքել են այդ վարկածը, քանի որ հայտնաբերվել են բրոնզե կաստետներ (երկու օրինակ), որոնց տեսքը լիովին համընկել է պատմական փաստաթղթերում նկարագրված զենքի հետ: Միջնադարի պատմագրության մեջ կաստետների գոյության մասին ոչինչ գրված չէ (փաստաթղթեր և իրեր բացակայում են): Ակնհայտ է, որ զենքի այդ տեսակը երկար ժամանակ մոռացված է եղել և հիշվել է միայն 15-17-րդ դարերում, երբ նավաստիները օգտագործել են կաստետի նման ինչ-որ զենք, երբ ստիպված են եղել պաշտպանել իրենց նավը:
Մոտավորապես նույն ժամանակահատվածում կաստետները տարածվել են ողջ Արևել յան Ասիայում: Դրանք եղել են տարատեսակ մատանիներ և այլ նմանատիպ հարմարանքներ: Ժամանակի ընթացքում ամբողջ աշխարհում են սկսել օգտագործել կաստետներ: Մեր օրերում դրանց օգտագործումը արգելված է աշխարհի շատ երկրներում, բայց չնայած այդ արգել քին, այն, ցավոք, բավականին տարածված զենք է փողոցային կռիվներում:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































