Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«ԼՂ պատերազմից հետո Անդրկովկասում առկա է արտաքին խոշոր խաղացողների պայքարի նոր փուլի վտանգ. պետք է պատրաստ լինել իրադարձությունների հետագա զարգացմանը»․ Regnum

SOCIETY

Քչերն էին սպասում, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Անդրկովկասում իրադարձություններն այսքան սրընթաց կզարգանան, գրում է regnum.ru-ն՝ մեջբերելով թուրքական Hürriyet թերթի դիտարկումն այն մասին, որ «տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում իրադարձությունների արտաքուստ տեսանելի ընթացքը միայն սառցաբեկորի մակերեսային մասն է, իսկ սառցաբեկորի հիմնական մասը խորը ջրի տակ է, որտեղ համաշխարհային տերությունների միջև պայքարը եղել է, կա և, հավանաբար, կշարունակվի։

Վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ «Անդրկովկասում սերտորեն միահյուսվում են Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի և Իրանի շահերը»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց ինտեգրված է դեպի Լիբիա ընթացող գործընթացների բարդ կոնգլոմերատի և Վրաստան ընթացող գործընթացների մեջ։ Այդ ուղղություններից յուրաքանչյուրի տեղաշարժերը միանգամից հանգեցնում են աշխարհաքաղաքական գործոնների փոփոխության։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով «Վրաստանի դեսպանների համաժողով 2020»-ին, աջակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վեց երկրների՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Վրաստան- Ադրբեջան-Հայաստան համագործակցության հարթակին մասնակցելու առաջարկին։ Պարբերականի գնահատմամբ՝ դա ենթադրում է նաև Թբիլիսիի և Մոսկվայի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ։

Վրացական ընդդիմությունը մեծ դժգոհությամբ է ընդունել նման հեռանկարը՝ հայտարարելով, որ «հարթակը, որին կարող է մասնակցել նաև Ռուսաստանը, անընդունելի է Վրաստանի համար», և Զուրաբիշվիլիին մեղադրել է «երկրի ազգային անվտանգության շահերին հակասող» դիրքորոշում զբաղեցնելու համար։

Սակայն դա սկզբունքային առումով ոչինչ չի փոխում, թեև ձևականորեն Վրաստանի նախագահն ընդգծել է, որ «իր երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը արտաքին քաղաքականության գերակայությունն է», բայց նա մտադիր է տարածաշրջանային խաղաղություն կառուցել այլ գործընկերների հետ: Աշխարհագրական քարտեզին մի հայացք ձգելն արդեն իսկ բավարար է հասկանալու համար, թե որքան նպաստավոր էր Վրաստանի ռազմավարական դիրքը որպես հանգուցային կետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի հարցում և հատկապես, այսպես կոչված, Մետաքսի ճանապարհի համար: Նա, իր շահերից ելնելով, օգտագործել է այդ առավելությունները։ Հիմա իրավիճակը փոխվել է, և պետք է շտապել նոր լուծումների հարցում, գրում է վերլուծաբանը։

Նշվում է, որ նոյեմբերի 10-ին Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից շաբաթներ անց՝ դեկտեմբերի 4-ին, Ստամբուլից Չինաստան է ուղևորվել Թուրքիա-Չինաստան առաջին բեռնատար գնացքը։ Դեկտեմբերի 20-ին այն ժամանել է Չինաստանի Սիան քաղաք։ Երկու շաբաթվա ընթացքում գնացքն անցել է երկու մայրցամաք, երկու ծով և հինգ երկիր, հաղթահարել 8693 կմ հեռավորությունը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Կասպից ծովի և Ղազախստանի տարածքով: Բայց եթե Վրաստանը բացառապես արևմտյան լոբբիստների ճնշման տակ հեռանա տարածաշրջանային նոր անվտանգության և «Էրդողանի հարթակի» ստեղծումից, ապա նրա տարածքով անցնող հաղորդակցական լոգիստիկ հանգույցը կարող է տեղափոխվել այլ ուղղությամբ, գրում է Տարասովը։

Այս առնչությամբ թուրքական Habertürk պարբերականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ արագ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն ստորագրեց Բարդա-Աղդամ երկաթուղու նախագծման և կառուցման միջոցառումների մասին և նախնական հանձնարարականներ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երկաթուղու վերականգնման վերաբերյալ:

Իր հերթին Անկարան արդեն հայտարարել է Թուրքիայի տարածքից Նախիջևան երկաթգիծ կառուցելու պատրաստակամության մասին: Խոսվել է նաև Թուրքիայից Հայաստանի տարածքով Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղու վերականգնման մասին։

Լեռնային Ղարաբաղում և Անդրկովկասում փոփոխությունները նոր փուլ են թևակոխում։ Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով Էրդողանին, հայտնում են, որ «Թբիլիսին արդեն Անկարայի հետ քննարկում է տարածաշրջանում անվտանգության և համագործակցության «վեց հարթակի» կազմակերպման գործնական նախապատրաստումը, որ Էրդողանն արդեն քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ վերջինս, ինչպես հաղորդում է վերլուծաբանը, «այդ նախագծին ևս դրական է վերաբերվել»։

Բայց այստեղ կան բազմաթիվ արգելքներ, որոնք պետք է հաղթահարվեն հիշյալ հարթակի որոշ մասնակիցների կողմից։  Փարիզը դեմ է Անկարայի հետ ցանկացած դաշինքին, և նրան մտահոգում է տարածաշրջանում առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցության դաշինք ստեղծելու հնարավորությունը: Նաև հարց է առաջանում Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության մասին։ Ավելի վաղ Անկարան կողմ էր Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը, սակայն հայտնի չէ, թե ինչպես Թուրքիան իրեն կպահի հիմա։

Ի հայտ է եկել նաև Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հեռանկարը։ Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ չինական People's Daily պարբերականը ենթադրում է, որ «Ղարաբաղյան պատերազմից հետո առկա է Անդրկովկասում արտաքին խոշոր խաղացողների պայքարի նոր փուլի վտանգը։

«Իսկապես, տարածաշրջանում դինամիկան թափ է հավաքում, և պետք է պատրաստ լինել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- եզրափակում է վերլուծաբանը։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris