Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է արդեն ավելի քան 3.5 միլիոն մարդ
SOCIETYՄեծ Բրիտանիայում ավելի քան 3.5 մարդ է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ինչը բավականին գերազանցում է COVID-19-ով վարակվածների թիվը, հաղորդում է CNN-ը:
Անգլիայում Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սայմոն Սթիվենսը հայտնել է, որ 80 տարեկանից բարձր անձանց ավելի քան կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Նրա խոսքով՝ երկրի բնակիչները կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդանոցում են հայտնվում յուրաքանչյուր 30 րոպե մեկ:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր մակարդակն ամբողջ Եվրոպայում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 81 800 մարդ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



