«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)
SPORTԱնգլիայի առաջնութան 19-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ընդունեց առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թիմերը բավարարվեցին ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց։
Մի քանի դրվագներում գերազանց խաղացին դաշտի տերերի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերն ու մանչեսթերյան թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան։ Վերջնամասում Բեքերը երեք անգամ «Լիվերպուլին» փրկեց վտանգավոր պահերում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 37 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։ «Լիվերպուլը» երրորդն է՝ 34 միավոր։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։0 (տեսանյութ)
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



