Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
SOCIETYԱվտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։ Տեղեկությունը հայտնում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ցավակցում ենք ընտանիքին, մերձավորներին և ընկերներին»,–ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արտյոմ Միքայելյանը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



