Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
SOCIETYՀունվարի 16-ին ժամը 18:00-ից Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը:
«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ:
Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



