Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
«Շաբաթ առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ, որպեսզի խոցեն պայմանական հակառակորդի ռազմանավերը, որոնք գտնվում են 1800 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում:
«Մեծ մարգարե 15» կոչվող զորավարժություններն ամենամյա են և ներառում են նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով տարբեր գործողություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



