Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Արսենը չգիտեր, որ եղբորը տեսնում է վերջին անգամ

SOCIETY

Խաչատրյանների հերոսական ընտանիքի համար պատերազմը թեպետ անցյալում է, սակայն վերքերը դեռ թարմ են։ Տիկին Մարինեի երկու հերոս որդիները ամիսներ առաջ կողք կողքի թեժ մարտեր էին մղում Արցախում՝ իրար ուժ տալով ու չնահանջելով։ Երկուսն էլ վիրավորվել են, սակայն միասին տուն վերադառնալ չեն կարողացել։

Պատերազմում նահատակված հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի մայրը հպարտությամբ է խոսում որդիների մասին, իսկ Անդրանիկին բնութագրում մեկ բառով՝ բացառիկ։ Ասում է՝ Անդրանիկի մասին կարելի է անվերջ խոսել, յուրահատուկ էր որպես որդի, մարդ և զինծառայող։

«Հետաքրքիր երեխա էր իմ Անդրանիկը։ Արդեն 4 տարեկանում հաշվում էր, գումարում, հանում։ Հարևանները երբեմն Անդրանիկին տանում էին հյուրերի մոտ, որ ապացուցեին՝ նման տղա կա։ Մարդկանց պատմում էին, չէին հավատում։ Հիանալի նկարներ էր անում, ինձ ու ամուսնուս էր նկարում։ Ուսման տարիներին ակտիվորեն մասնակցում էր տարբեր միջոցառումների, լավ էր սովորում, օլիմպիադաներից պատվոգրերով ու մեդալներով էր գալիս։ Շախմատի դասերի հաճախելուց մեկ ամիս հետո արդեն չորրորդ կարգ էր ձեռք բերել։ Ամեն ինչում առաջինն էր։ Սա չեմ ասում որպես ծնող․ նրան ճանաչողներից ում էլ հարցնեք, նույնը կասի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Մարինե Խաչատրյանը։

Կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, թե Ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ հենց այս ընտրությունից էր կախված հերոսի հետագա ուղին։

«Եթե ընտրեր Պոլիտեխնիկական համալսարանը, անվճար էր սովորելու, բայց որոշեց զինվորական դառնալ։ Ընտրել էր հրետանային մասնագիտությունը, սակայն 4-րդ կուրսում ամեն ինչ փոխվեց։ Պետք է գերազանց ավարտեր, բայց Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում ուսումը շարունակելու հնարավորություն եղավ։ Մասնակցեց քննություններին ու իհարկե, սովորության համաձայն, հաղթեց։ Որդիս ընտրյալների մեջ էր, որովհետև այդ ակադեմիայում ընտրյալներն են սովորում։ Այդ իրադարձությունը շատ բան փոխեց նրա կյանքում։ Վերադարձավ, սակայն չստացվեց նույն մասնագիտությամբ ավարտել համալսարանը, ևս մեկ տարի հավելյալ սովորեց և ավարտեց մոտոհրաձգային մասնագիտությամբ»,-ասում է մայրը։

Համալսարանը ավարտելուց հետո Անդրանիկն անցել է պայմանագրային ծառայության Նոյեմբերյանում, ապա իր իսկ որոշմամբ տեղափոխվել Արցախի Հադրութի շրջան։ Մեծ հաջողությունների էր ձգտում ռազմական ոլորտում, ուզում էր կատարելագործվել ու օգտակար լինել հայրենիքին, ապա ամուր ընտանիք կազմել։

«2017 թվականին Նոյեմբերյանի իրենց գումարտակը ճանաչվել էր Զինված ուժերի լավագույն գումարտակը։ Համալսարանը շատ փոխեց նրան, կապը հայրենիքի հետ ամրապնդեց ու փաստորեն, որդիս հավերժ հավատարիմ մնաց հայրենիքին։ Շատ նպատակներ ուներ, պետք է գար, տուն գնեինք»։

Մայրն ասում է պատերազմի ժամանակ Անդրանիկն արել է ամեն ինչ՝ փայլուն հաշվարկներից մինչև հակառակորդի տանկեր վերացնելը։ Գործի է դրել բոլոր հմտություններն ու գիտելիքները, ամենաթեժ ու վտանգավոր վայրեր նետվել առաջինը։ Պատերազմի լուրը ստանալուն պես Անդրանիկի եղբայրը՝ Արսեն Խաչատրյանը անմիջապես կամավորագրվել է, սակայն իր հերթին չի սպասել, մեքենան վերցրել ու արագ հասել է Արցախ՝ եղբորն ու զինվորներին օգնության։

«Զանգում էի, ես լացում էի, իրենք ժպտում էին բարձր տրամադրությամբ։ Չգիտեմ՝ երևի ինձ էին այդպես ուզում հանգստացնել»,-հիշում է տիկին Մարինեն։

Արցախ հասնելուն պես Արսենը դիրքից դիրք կիլոմետրերով քայլել է, որ գտնի եղբորը։ Նրա խոսքով՝ ճանապարհին ում էլ հանդիպել է, բոլորը ճանաչել են, պարծանքով են փաստել, որ ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի հետ կռիվ են տվել հակառակորդի դեմ։

«Անդրանիկը առաջնագծի մի ծայրում էր, ես՝ մյուս։ Երկար փնտրելուց հետո, վերջապես, գտա։ Ինձ տեսավ, ո՛չ ուրախ էր, ո՛չ տխուր։ Բարկացավ, որ գնացել էի իր մոտ, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ էր, որ կողքին էի։ Դիրքերը ցույց տվեց, ծանոթացրեց իրավիճակին, անձնակազմին։ Ուզում էր մի փոքր հանգստանալ, աչքերից տեսնում էի՝ ինչքան հոգնած է։ Անդրանիկն ինձ համար եղել է հայր, եղբայր, անբաժան ընկեր, նվիրյալ իր տեսակով։ Որպես հրամանատար՝ եղբորս բացահայտել եմ պատերազմի ժամանակ։ Երբ մեզ տեղափոխում էին Շուշի, ասում էր՝ բա իմ երեխեքին (նկատի ունի զինծառայողներին-հեղ.) ո՞ւմ թողնեմ։ Հնարավորության դեպքում զինվորներին թաքստոց էր ուղարկում, իսկ ինքը՝ կանգնում կրակի տակ։ Զինվորներն էլ միշտ կրկնում էին՝ մեր լեյտենանտի հետ մինչև վերջ գնալու ենք»,-պատմում է Արսենը։

Ասում է՝ ո՛չ վախ կար, ո՛չ անհանգստություն։ Իր գործում գիտակ եղբոր կողքին պայքարել է մինչև վերջին վայրկյանը։ Դժվար ու ծանր օրեր են ունեցել, շրջափակման մեջ են եղել, սակայն իմացել են՝ այնտեղ են միմյանց օգնելու, օրհասական պահին հայրենիքը պաշտպանելու համար։ Ինչպես մանկության անհոգ տարիներին, այնպես էլ պատերազմական ծանր իրավիճակում կատակներ էին անում, ծիծաղում, կարծես այստեղ կրկին վերագտել էին իրար։

«Որ շատ էի հումոր անում, ջղայնացնում էի, ասում էր՝ խելոք մնա, տաքսի կկանչեմ, կուղարկեմ հետ։ Երկուսս էլ լարված էինք, միայն վախենում էինք մեկս մյուսի համար։ Անդրանիկը պատերազմում ամեն ինչ է եղել։ Մի բան լիներ, Անդոն կգնա, Անդոն կանի։ Շուշիի մոտակայքում էինք, երբ սմերչի հրթիռակոծությունից վիրավորվեցինք։ Երկու լարան (ժգուտ) ունեի, մեկով՝ եղբորս ոտքը կապեցի, մյուսով՝ զինվորներից մեկինը։ Ես ձեռքից էի վիրավորվել։ Բոլոր կողմերից հրթիռակոծում էին։ Մի կերպ հասցրի վիրավորներին բուժօգնության մեքենաների մոտ, բայց տեղ չկար։ Հազիվ տեղավորեցի, զինվորին խնդրեցի՝ կողքին նստի, որ չքնի։ Ուղարկեցի իրենց ու գնացի զորքի հետևից։ Աջ ու ձախ բոլորը ընկնում էին, չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ ինձ չի կպել»,-հիշում է հերոսի եղբայրը։

Չնայած Արսենն էլ էր վիրավոր, բայց առաջինը հասցրել էր եղբորը այն հույսով, որ բժիշկները Անդրանիկին արագ կօգնեն։ Չգիտեր, որ եղբորը տեսնում է վերջին անգամ։ Անդրանիկին ու մյուս վիրավորներին տեղափոխող բուժօգնության մեքենան ճանապարհին ևս հրթիռակոծել էին։

«Նույնիսկ վիրավոր վիճակում չբողոքեց, չտրտնջաց։ Միայն ասաց՝ լարանը թուլացնեմ, պինդ եմ կապել, ու հանգիստ պառկեց, դրանից հետո ոչ մի ձայն, ոչ մի բառ»,-ասում է նա։

Հարազատներն անասելի կարոտ են զգում։ Տիկին Մարինեն որդուն վերջին անգամ տեսել էր ավելի քան մեկ տարի առաջ։ Անդրանիկը Արցախից տարվա մեջ մի անգամ էր կարողանում վերադառնալ։ Պետք է արձակուրդ գար նախորդ տարվա մայիսին, սակայն հետաձգել էին մինչև նոյեմբեր։  Որդու հետ այդպես էլ չհանդիպեցին։

«Հերոս չէի ուզում, ուզում էի՝ Անդրանիկս կողքիս լիներ, բայց չեմ ուզում՝ տղայիս անունը գնա, կորի։ Թող բոլորը իմանան, որ նման հերոս որդի ունեմ, ում մոտ ծառայել ուզում էին շատ շատերը։ Նույնիսկ զինվոր է ունեցել, որ այս պատերազմի ժամանակ Հայաստանից հատուկ մեկնել է Արցախ ու խնդրել է՝ տանեն Անդրանիկ Խաչատրյանի մոտ»։

Տիկին Մարինեն փակում է ալբոմը, շրջվում դեպի որդին ու ևս մեկ անգամ կրկնում՝ «Անդրանիկս, իրոք, բացառիկ էր»։

Պատրաստեց Սյուզի Մուրադյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի և Խաչատրյանների ընտանեկան արխիվից

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris