Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Այս վիճակում նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում». Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին

LIFE

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 2020-ի վերջին մեկնեց ԱՄՆ, ինչից շատերը ենթադրեցին, թե Իննան մտադրվել է բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Տոներից հետո Իննան արդեն Հայաստանում է և Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է ինչպես ԱՄՆ-ում անցկացրած օրերի, այնպես էլ հետագայում այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին:

Այցի բուն նպատակը բացահայտել Իննան չի շտապում, սակայն նկատեց, որ Հայաստանի համար բավականին ծանր այս շրջանում, երբ ինքն էլ ընկճված էր, ճամփորդությունն օգնել է վերականգնել ուժերը:

«Ալտերնատիվ կոնտեքստում սա շունչ քաշելու շանս էր: Վերջին շրջանում ակնհայտ հոգեկան անհավասարակշռություն էր նկատվում մոտս՝ վերջին իրադարձություններից ելնելով,- ասաց նա ու հավելեց, որ ճամփորդությունն իր դրական ազդեցությունն ունեցել է,- Կստեմ, եթե ասեմ՝ չօգնեց: Ինքս տեսել եմ ինչ ապրումների մեջ էր ամերիկահայությունը, շատերի միջոցով Հայաստանում պատերազմի ժամանակ մեծ օգնություն եմ կազմակերպել ու աջակցել: Բայց գիտեք, ժողովրդական ճիշտ խոսք ունենք` հեռվից ամեն բան քաղցր է: Հեռավորության վրա մի ակնթարթ գոնե կարողանում ես պոկվել վատ երազից: Բացի դրանից, ինչ-որ կետում ամեն բան վերածվեց քաղաքական լպիրշ քաշքշուկի, որն ինձ բացարձակ չի հետաքրքրում: Իմ ապրումները մնացին նոյեմբերի 9-ի գիշերվա մեջ»:

Պատերազմի արդյունքում ձևավորված վախը, սակայն, Իննային ԱՄՆ-ում էլ է ուղեկցել. «Առաջին օրն էր, ինչ Միացյալ Նահանգներում էի, տնից դուրս եկա, բանալիով պիտի փակեի դուռը` շատ ցածր ու ուժեղ ձայնով ուղղաթիռ անցավ տան վրայով: Կայծակնային արագությամբ հետ մտա տուն ու շունչս պահեցի: Ես առաջին անգամ հասկացա, որ վախեցած եմ, կոկորդս սեղմվեց: Մտքիցս երբեք այդ դրվագը դուրս չի գա: Խոնարհվում եմ բոլոր այն արցախցիների առջև, ովքեր այդ վախի մեջ էին շուրջ 40 օր ու դեռ կայուն են մնացել»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակություն հաստատելու լուրերին՝ Իննան ասաց. «Այդ մտադրությամբ չէի մեկնել հաստատ: Հետադարձիս օրը մեկնելուց արդեն որոշված էր: Ինչ վերաբերում է հետագայի պլաններիս՝ մենք այս վիճակում նույնիսկ չգիտենք վաղը մեզ ինչ է սպասվում... Ես չգիտեմ, դու չգիտես, մեզ նման ժողովուրդն էս պահին անորոշ ապագա ունի»:

Չնայած ամերիկյան և հայկական իրականությունների ծայրահեղ տարբերությանը՝ Իննան ասաց, որ վերադառնալուց հետո ադապտանալու խնդիր չի ունեցել. «Ես վերադարձա նույն կետին, որից մեկնել էի: Ամեն ինչ նույնն է, ինչ մի ամիս առաջ»:

ԱՄՆ-ում էր նաև դերասան Զիրոյանը, ում հետ անձնական հարաբերությունների մասին Իննան չի խոսում: Նրանք համատեղ իրականացնում են «Չինգաչունգ» համացանցային նախագիծը, որի նոր թողարկումը նկարահանել են հենց ԱՄՆ-ում:

«Ամեն մեկս մեր գործերն ունեինք էնտեղ, իհարկե, բայց շատ կարևոր էր փորձնական «Չինգաչունգ» նկարահանել` ծրագիրը հետագայում Հայաստանի շրջանակներից դուրս հանելու բարդությունները, լավ ու վատ կողմերը և այլ նրբությունները հասկանալու համար»,- պարզաբանեց Իննան:

Այս փուլում շատերը փորձում են վերադառնալ աշխատանքի: «Երկուսով» հեռուստասերիալը, որում նկարահանվում են Իննան և Զիրոյանը, այժմ դադարի մեջ է:  Հարցին, թե  աշխատանքային ի՞նչ ծրագրեր ունի հիմա, Իննան պատասխանեց. «Ինքնազարգացման և մասնագիտական բաց ունեմ հստակ ուղղությամբ, որը մինչև ամառ պիտի լրացնեմ: Նոր նպատակներ ունեմ, որոնց մասին վաղ է խոսել: Աշխատանքային եթերային պլաններից ևս մի փոքր վաղ է խոսել, բայց նորություններ լինելու են: Բոլորս բարդ վերականգնողական փուլում ենք, համաճարակն ու պատերազմը բոլորին տապալեցին առանց բացառության»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League