Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Դատավորը հաստատված համարեց, որ փաստաբան Շարբաթյանին մահ պատճառողը Արտակ Վերանյանն է, բայց դատապարտեց նաև Սամվել Դիլոյանին

SOCIETY

Հանրային մեծ հնչեղություն ստացած՝ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան գործով երկու տարվա դատաքննության ավարտին որևէ ապացույց չունեցող դատախազությունն ի վերջո հրաժարվեց ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների նկատմամբ խուլիգանության, վերջինիս նկատմամբ՝ նաև սպանության մեղադրանքից: Եվ դատարանին՝ տվյալ գործով Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանին, այլ բան չէր մնում, քան արդարացման դատական ակտով նիստերի դահլիճում ազատ արձակել 31 ամիս ապօրինի կալանքի տակ պահված Արեն Վերանյանին:

Բայց մյուս երկու ամբաստանյալների մասով դատախազությունը շարունակեց պնդել խմբակային սպանության մեղադրանքը, դատարանն էլ «վավերացրեց» այն և մեղադրական դատավճիռ կարդաց: Իր կողմից միայն դատախազության պահանջած 15 տարվա փոխարեն դատավոր Հովակիմյանն ազատազրկման պատժաչափ որոշեց 12-ական տարի յուրաքանչյուրի համար:

Մեր երկրի դատաիրավական պրակտիկայում, որտեղ ոչինչ բացառված չէ, անսպասելի չէր նաև այս որոշումը: Բայց տարակուսանք առաջացնողը դատավոր Հովակիմյանի մեղադրական վճռի բովանդակությունն է, որով խմբակային սպանության հոդվածով երկու անձի՝ Սամվել Դիլոյանին և Արտակ Վերանյանին, 12-ական տարվա ազատազրկման դատապարտած դատավորն ինքն է հաստատված համարել, որ փաստաբանին մահ պատճառողը նրանցից Արտակ Վերանյանն է եղել, այն էլ Շարբաթյանից խլած ատրճանակի կոթով վերջինիս գլխին՝ մասնավորապես քթարմատի շրջանում, շեշտակի, ուժգին հասցված մեկ հարվածով:

«… կռվի ընթացքում Արտակ Վերանյանը, Սամվել Շարբաթյանի ձեռքից խլելով օդամղիչ ատրճանակը, Սամվել Շարբաթյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շեշտակի հարվածել է նրա կենսականորեն կարևոր օրգաններից մեկին՝ գլխին՝ քթարմատի շրջանում, որի հետևանքով առաջացել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում (…)»,- նկարագրել է դատավոր Հովակիմյանն իր դատավճռում:

Երկու անձի խմբակային սպանությամբ դատապարտած դատավորն ինքն է հաստատված համարել, որ տուժողի մահը մեկ հարվածի, մեկ ներգործության հետևանք է՝ թույլատրելի և արժանահավատ գնահատելով գործում առկա երեք դատաբժշկական եզրակացություններից երկուսը՝ հանձնաժողովային լրացուցիչ և սկզբանական փորձաքննության եզրակացությունները:

Ըստ հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննության եզրակացության՝ «տուժողի դեմքին առկա՝ քթի հիմի շրջանում և զույգ աչքերի կոպերի արյունազեղումներն ու արյունահավաքները, գլխուղեղի ուղեղանյութի արյունահավաքները առաջացել են գանգուղեղային վնասվածքի հետևանքով, ընդ որում, գլխուղեղի ճակատային և ծոծրակային բլթերում նկարագրված արյունազեղումները, գանգի ոսկրերից՝ առաջային գանգափոսի աջից և քթի ոսկրերի կոտրվածքներն իրենց տեղակայություններով, բնույթով և համակցությամբ բնորոշ են և առաջացել են դեմքին՝ միջհոնքային շրջանում և ձախ ակնակապճային շրջանում սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայի առնվազն մեկ, առավելագույնը երկու ներգործության արդյունքում, ընդ որում, ոչ թե կոնտակտային բնույթի, այլ հարվածային՝ ուժի զգալի ներդրումներով»:

Դատաքննական ցուցմունքով էլ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ շատ մեծ վերապահումով են եզրակացության մեջ նշել առավելագույնը երկու հարված, քանի որ գործնականում վիճաբանության, կռվի ժամանակ անհավանական է, որ նույն կետում մի քանի հարված հասցվի, մարդն էլ անշարժ դիրքում մնա, քանի որ բնազդաբար է ինքնապաշտպանվում, և որ քննարկման ենթակա չէ՝ տուժողի մահվան պատճառը մեկ հարվածն է եղել, որը Շարբաթյանի մոտ հանգեցրել է ուղեղի տրավմայի, մահվան: Վերը թվարկված բոլոր ներքին վնասվածքները փոխկապակցված են՝ պատճառված սահմանափակ մակերեսի սաստիկ ուժի՝ նույն հարթության վրա ձախից աջ ուղղություն ունեցող մեկ հարվածով:

Նշված հանձնաժողովային եզրակացությունը համապատասխանում է դատաբժշկական սկզբանական եզրակացությանը, որը նույնպես արժանահավատ ու թույլատրելի ապացույց է գնահատել խմբակային սպանությամբ դատավճիռ կայացրած դատավորը, և, ըստ որի, նույնպես, տուժողի մահվան պատճառը քթի հիմի շրջանում հասցված բութ, կոշտ առարկայի համեմատաբար ուժգին մեկ ներգործությունն է, բնականաբար, մեկ անձի կողմից:

Միևնույն ժամանակ, դատավոր Հովակիմյանն անթույլատրելի ապացույց է ճանաչել բացառապես սիրողական ֆոտոլուսանկարների հիման վրա օրենքի խախտմամբ ձեռք բերված գործում երկրորդ՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով իբրև թե բացառվել էր մեկ հարվածից տուժողի մահվան հանգամանքը: Թեև նշված ՊՈԱԿ-ի երկու փորձագետները դատարանում ցուցմունքներով չբացառեցին Շարբաթյանի մահը՝ որպես մեկ ներգործության հետևանք:

Դատավորի կողմից թույլատրելի ապացույց ճանաչված նշված երկու եզրակացությունները համակցությամբ ամբողջանում են ամբաստանյալների նախաքննական և դատաքննական ցուցմունքների, ականատես վկաների դատաքննական ցուցմունքների, ինչպես նաև դեպքի վայրի և դիակի զննման արձանագրությունների հետ: Դրանցում նկարագրված դիակի արտաքին վնասվածքները, դրանց տեղակայումը, առաջացման մեխանիզմը համապատասխանում են հետագայում դիակի արտաքին զննության ժամանակ նկարագրված, այնուհետև նշանակված և դատարանի կողմից թույլատրելի և արժանահավատ գնահատված դատաբժշկական սկզբնական և հանձնաժողովային լրացուցիչ եզրակացությունների հետ:

Դատավոր Հովակիմյանի խմբակային սպանության դատավճռում թվարկված իրեղեն ապացույցներով նույնպես (թեև առանց նրա իրավական հետևությունների) հերքվել է Սամվել Դիլոյանի մասնակցությունը Շարբաթյանի սպանությանը, մասնավորապես նրանց հպումը կամ կոնտակտը: Դրանցով հաստատվել է, որ Արտակ Վերանյանն ու Սամվել Շարբաթյանն են վիճաբանել են իրար հետ, Սամվել Դիլոյանի կողմից սպանությանը մասնակից լինելու մասին խոսք չկա: Օրինակ, համալիր դատահետքաբանական, միկրոմասնիկների և դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Շարբաթյանի եղունգների կտրվածքներում արտաքին հագուստներիկ, կաշվե բաճկոնի հետազոտությամբ հատնաբերված մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Վերանյանի անդրավարտիքի մանրաթելերի հետ, ինչն էլ կարող է պայմանավորված լինել անդրավարտիքի հետ եղունգների շփմամբ կամ հպմամբ: Իսկ Վերանյանի արտաքին հագուստների հետազոտությամբ հայտնաբերված մանրաթելերը ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Շարբաթյանի սվիտերի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ» և այլն:

Իր կողմից հաստատված՝ Սամվել Դիլոյանի անմեղությունը հաստատող այս ապացույցների համակցությամբ դատավոր Հովակիմյանը, այնուամենայնիվ, վճռով «վավերացրեց» խմբակային սպանության մեղադրանքը: Իսկ իր մեղադրական դատավճռում նրա վկայակոչած՝ վկաների նախաքննական ցուցմունքներն այն նույն ցուցմունքներն են, որոնց վկայակոչմամբ նույն դատավորը արդարացման դատական ակտ կայացրեց՝ դրանք դնելով Արեն Վերանյանի արդարացման հիմքում:

Ադրինե Թորոսյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League