Եկատերինբուրգում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 8 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորվում է, որ փրկարարները բնակելի շենքից 90 մարդու են տարհանել, որոնց թվում՝ 9 երեխա:
Շենքից տարհանված բնակիչները պատմել են, որ հանկարծակի արթնացել են ուժեղ ծխից, իսկ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող ու շուրջ 30 քառ. մետր մակերեսով բնակարանում:
Հրդեհի հնարավոր պատճառների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



