Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի 11-րդ տարեշրջանը
SOCIETYՉմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար Երևանի Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել: Սահադաշտի արդեն 11-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, ովքեր ցուցադրական ելույթներով ներկայացրել են գեղասահքի իրենց վարպետությունը:
Երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար սպասված միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Սահադաշտը, անշուշտ, նպաստում է գեղասահքի, հոկեյի մասսայականացմանը, ինչպես նաև յուրօրինակ հմայք է հաղորդում ձմեռային Երևանին: Բացի այդ, այն դարձել է մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի բաղկացուցիչը»,-ինչպես «
Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 23:00-ը, բացառությամբ ժամը 16:30-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները: Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:



