Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


ՍԱԼԱ-ի Վազգենի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարութունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին

SOCIETY

«Նեմեսիս» հ/կ նախագահ Վազգեն Պետրոսյան.

Որոշել էի մինչև պատերազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվորական, որը հասկանում է զինվորական գործողություններից, դրանց նախապատրաստվելուց և այլ հարցերի մասին, բայց երբ դուք բոլորդ՝ որպես երկրի ղեկավար, փորձում եք ձեր վրայից գցեք ձեր պատասխանատվությունը, ու դա բարդեք ամբողջ մի ժողովրդի վրա, որ 40 օր շարունակ հավատաց ձեզ, ու արեց ամենաանհնարինը, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեղմ ասած ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ է:

Խնդրեմ եթե ձեզանից որևիցե մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ ձեր բացթողումների համար:

1. Դուք որպես երկրի ղեկավարներ, ամիսներ առաջ ՀՀՊՆ ԶՈՒ ԳՇ-ի և ՀՀԱԱԾ հետախուզության և հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվութոյւն, որ պատերազմը վրա է հասնում: Ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատերազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100000 զորք ու մի քանի հազար միավոր զինտեխնիկա: Տեղեկացրել են ձեզ, որ արդեն մեծ քանակությամբ վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից առաջնագիծ և լիքը այլ տեղեկություններ: Ի՞նչ արեցիք դուք, բոլորդ տեղյակ էիք, որ հիմնական հարվածը լինելու է ՎԱՐԱՆԴԱՅԻՑ, այդտեղ են կուտակված հիմնական զորքն ու զինտեխնիկան, ի՞նչ արեցիք դրանց արագ առաջխաղացումը առնելու համար, տանկերի և այլ զինտեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ և այլ արգելապատնեշներ կառուցեցի՞ք… պատասխանը թողնեմ ձեր խղճին…

2. Դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին, տեղյակ էիք, թե ինչ զինատեսակներով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս մեր քթի տակ զորավարժություն էին իրականացնում, ու դուք մանրամասն տեղեկություն էիք ստանում կիրառված զինատեսակների մասին, ի՞նչ արեցիք: Իրականության մեջ ոչինչ… բայց դուք պատասխանեք…

3. Տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական ԱԹՍ-ների մասին, ի՞նչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր ՀՕՊ համակարգի և այլ տեղակայված զինտեխնիկայի քողարկման համար…Պատերազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, ուր ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ…Իսկ դուք դա գիտեիք, որ պետք է…

4.Դուք տեղեկացված էիք երկարատեև պատերազմի մասին, ինչո՞ւ հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր: Արդեն ապրիլյան պատերազմից դուք գիտեիք, որ իրենք կիրառելու են շատ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, ինչո՞ւ դրա հակազդող զենքը չգնեցիք ու չտեղափոխեցիք ՀԱՅԱՍՏԱՆ, որ այդքան զոհ չտայինք առաջին իսկ օրերին:

5.Դուք ԳԻՏԵԻՔ ՎԵՐԱՀԱՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ… ինչո՞ւ հարաբերություններ փչացրեցիք մեր ռազմավարական գործընկերների հետ… Դավիթ, Օնիկ ձեր երկուսին չէր հետաքրքրո՞ւմ, թե ինչու ամիսներ ի վեր Իրանը ռազմական կցորդ չի ուղարկում, դա ձեզ չէ՞ր մտահոգում… Նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը ու վստահելին Իրանն է, ինչո՞ւ պատերազմի սկսելուց ընդամենը օրեր առաջ, բացում ես դեսպանատուն Իսրայելում, ԱՄՆ-ին տուրք տալով… Երբ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ի առավոտյան սկսելու է պատերազմը:

6. Իմանալով հանդերձ պատերազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչո՞ւ էր մեր ՀՀ ՊՆ ԳՇ-ի բուժվարչության պահեստը դատարկ, ամբողջ ազգով խանութներից ԺԳՈՒՏ, ԲԻՆՏ… հավաքում էինք, Սփյուռքը մեռավ ուղարկելով: Հիմա վաղն էլ պետք է մեր հաշմանադամ դարձած երեխերքին պրոտեզավորենք, դրա մասին մտածել ե՞ք…

7. Իմանալով վերահաս պատերազմի մասին, ի՞նչ հանձնարարականներ եք տվել ԱԳՆ-ին, ու իր փոստատար դեսպաններին… միայն թե չասեք դա պետական գաղտնիք է… քանի որ ոչ մի բան չարեցիք, ամենատարրականը… լավ չասեմ, դուք հասկացաք, եթե գիտակից եք…

8.Արայիկ, դու եղել ես ԱՐՑԱԽԻ վարչապետ, շատ երկար տարիներ, ի՞նչ արեցիր ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ… փաստացի ոչինչ, ՀԷԿ-եր ավելացրեցիր քո հարստթյան վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերներին…

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴ ԵՂԵՔ ՈՒ ԱՐԵՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՑ… ՄՆԱՑԱԾԸ ԿԽՈՍԵՆՔ ԵՐԲ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՆՈՐԻՑ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՎԱՐԱՆԴԱՅՈՒՄ…

Վազգեն Պետրոսյան արևելագետ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another