Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել, նրանց ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ
SOCIETYԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 6 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութի շրջանի Թութակ տեղամասից դեպի Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Զոհված զինվորների մարմիններն անճաչանելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետեւ զինվորական գրքույքներ ունեին։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ»,- ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ մինչ օրս հայտնաբերվել է 1194 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



