Կործանարար պատերազմ կլինի. Ահմադինեժադը նամակ է հղել Ռոհանիին
INTERNATIONAL NEWSԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախագահ Հասան Ռոհանիին նախազգուշացրել է Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում ծրագրվող «նոր կործանարար պատերազմի» մասին, գրում է MEMO-ն:
«Աշխարհի տարբեր լրատվամիջոցներում հրապարակված բոլոր իրադարձությունները, դիրքերը եւ լուրերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում նոր կործանարար պատերազմ է նախատեսվում»,- գրել է Ահմադինեժադը գործող նախագահին ուղղված նամակում` հավելելով, որ «բոլոր պաշտոնական անձինք պետք է կանխեն պատերազմի բռնկումն անհրաժեշտ եւ անհապաղ միջոցների ձեռնարկման ճանապարհով»: «Ես ակնկալում եմ, որ դուք` որպես Իսլամական Հանրապետության նախագահ, կանեք ամեն ինչ այս ուղղությամբ` պատերազմի բռնկումը կանխելու համար»,- հավելել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



