Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Անհետ կորած զինծառայողների հարազատները դատարանում վիճարկելու են Կառավարության անգործությունը. Արսեն Ղուկասյան

BLOG
 

Պատերազմի ընթացքում ենհետ կորած զինծառայողների հարազատները ՀՀ վարչական դատարանում վիճարկելու են Կառավարության անգործությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ավելի քան երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։

«Մեր՝ ավելի քան 3 ամսվա պայքարը՝ հանուն անհետ կորածների, գերիների, դիակների գտնելու համար հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին։ Սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, որոնք արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում։ Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով, աշխատեցնել։ Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա եւ այլն։ Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե զինվորականներին, թե քննիչներին, թե իշխանությանը, որը կոծկում է այս ամենը»,- նշեց նա։

Ղուկասյանը դիմեց նաեւ լրագրողներին՝ իրենց աջակցելու համար. «Ակնկալում ենք աջակցություն, որ դուրս գանք միջազգային հարթակներ եւ հայտնենք, որ մեր իշխանությունները միտումնավոր թաքցնում են զոհվածների, գերիների եւ անհետ կորածների թվաքանակը, որպեսզի հետագայում պատասխանատվություն չկրեն նրանց հարազատների առջեւ։ Պատերազմը վերջացել է եւ արդարացումներ չեն կարող լինել այլեւս։ Միայն միջազգային մամուլում մեր իշխանությունների կողմից Մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերի հիմնավոր եւ համակարգված ներկայությունը կարող է իրենց ստիպել՝ գործուն քայլեր կիրառել մեր գերիներին կամ մահացածների դիերը հետ ստանալու համար։ Եթե մենք չբարձրաձայնենք այս ամենը, աշխարհի մեծերը շարունակելու են Նիկոլին տիկնիկի պես խաղաղացնել, ամեն օր ավելի հեռվացնել մեր երեխեքին կամ նրանց աճյունները գտնելու հույսը, շարունակելով ոտնահարել մարդու իրավունքները»։

Նա իրենց աջակցելու համար դիմեց նաեւ իրավաբաններին. «Մեզ ասել են, որ ԴՆԹ չեն կարող ուղարկել այլ երկրներ, քանի որ կարող է դատի գործ լինել, ոչ մեկ չի ուզի պատասխան տալ, ուստի դա լկտի սուտ է, մարդու ԴՆԹ-ն ունիկալ եւ այն հնարավոր չէ կեղծել։ Մեր նախաձեռնությունը որոշել է յուրաքանչյուր մեր հարազատի դեպքով հարուցել մեկ քրեական գործ՝ զինվորական անփութության, դավաճանության հոդվածով, դա արդեն դուք կասեք։ Այդ գործերի շրջանակում պահանջելու ենք բաց ու թափանցիկ ձեւով քննել մեր հարազատների մահվան հանգամանքները, ինչպես նաեւ մահվանը հանգեցրած զինվորականների մեղքը, նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարի։ Նաեւ ուզում ենք՝ Կառավարության անգործությունը վիճարկել Վարչական դատարանում, ստիպել, որպեսզի ի վերջո մեզ ասեն զոհվածների, գերեվարվածների ու անհետ կորածների ճշմարիտ թվերը»,- ասաց նա եւ հավելեց, որ հարազատները ուզում են իրավաբանների հետ քննարկել նաեւ ՄԻԵԴ դիմելու հարցը։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live