Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի
SOCIETYՌուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակում է օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ ԼՂ-ի այլ բնակավայրերում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:
Նշվում է, որ բնակիչների դժգոհությունները մեծամասամբ կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



