Թուրքերը մեր հողերը գրավեցին, որոշ ախալքալաքցիներ էլ եկան թուրքերին մեր հողերը նվիրած կառավարությունը «գրավեցին»․ Վահե Կարապետյան
BLOGՎահե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նկատե՞լ եք, որ մեր հետպատերազմյան <<հայրենասիրական>> կառավարությունում ավելացել են ջավախքցի պաշտոնյաները: Ասել է թե՝ ախալքալաքցիները գրավել են կառավարությունը. փաստորեն, թուրքերը մեր հողերը գրավեցին, որոշ ախալքալաքցիներ էլ եկան թուրքերին մեր հողերը նվիրած կառավարությունը <<գրավեցին>>:
Ասեմ՝ նայելով, թե ովքեր են պաշտոն զբաղեցնում, այն էլ այս կառավարությունում, ուղղակի ամոթ եմ զգում՝ որպես արմատներով ջավախքցի:
Մենք էդպես էլ մեր պետական կառավարման համակարգում չունեցանք մի նորմալ ախալքալաքցի, որին մատնացույց կանեինք ու հպարտությամբ կասեինք՝ <<այսիկ մեր զեմլյակն է, աշե՝ ինչերի է հասել առանց քծնելու, առանց շուլուլվելու, առանց վերևների հետևը մտնելու>>:
Օրինակ՝ էն բիզնեսներ սնանկացրած մոպեդով առաքի՞չն է հպարտանալու ենթակա ախալքալաքցի, որ եկել մինիստր է դարձել հողերը հանձնած կառավարությունում ու գրեթե հնգանիշ տնտեսական աճ է խոստանում մեզ՝ երևի իրենց բարեկամ թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր անելու հաշվին (խելքի աշեցեք), թե՞ ՊՆ-ի Վաղոն է հպարտանալու օբյեկտ, ում <<թունդ ջավախքցի լինելու>> մասին չասեմ՝ ինչեր էին պատմում իր ու իմ զեմյլակ ջավախքցիները: Մեկ էլ երևի Արտաշես Գեղամյանն էր հպարտանալու ենթակա ջավախքցի, ես կասեի՝ էլիտար ախցխեցի: Ի դեպ, ո՞ւր է, ձենը չի լսվում, բերեք մի պաշտոն էլ իրեն տվեք Նիկոլ Վովաևիչի կառավարությունում: Ու հիմա ոմանք կտրուկ ուրախացել են, որ զեմյլակ նախարարներ ունեն էս ժամանակավոր կառավարությունում: Կրկին՝ խելքի աշեցեք: Թե ասա՝ ձեզ ի՞նչ դրանից:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



