Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Պետք է վառոդը չոր պահենք, դուրս գանք պարտվողի կեցվածքից, պատերազմի վտանգը միշտ էլ առկա է. Սեյրան Օհանյան

POLITICS

Ճակատագրի բերումով մենք պարտավոր ենք մշտապես վառոդը չոր պահել և ինքնապաշտպանության մեր ունակությունները մշտապես կատարելագործել։ Հաշվի անելով, թե ինչ հարևաններ ունենք՝ պատերազմի վտանգը միշտ էլ առկա է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ պետք է դուրս գանք պարտվողական հոգեվիճակից և հասկանանք, որ գրագետ, կազմակերպված քայլերի դեպքում մենք կարող ենք այժմ էլ պաշտպանել թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի անվտանգությունը:

«Տարիներ ի վեր բանակը նախապատրաստել ենք, զարգացրել ենք, եթե ինչ-որ տեղ սպառազինության տեսակը պակաս է եղել, այնուամենայնիվ, մեր զորքն իր հրամանատարների և զինվորների մարտունակությամբ կարողացել է պայքարել, կռվել, խնդիրը այստեղ ռազմաքաղաքական իրադրության ոչ ճիշտ վերլուծությունն է, զորքերի ոչ ճիշտ խմբավորումները, ձևավորումներն այն դեպքում, երբ որ ճեղքվածք է առաջացել : Հակառակորդները մեր պատմության ընթացքում միշտ էլ շատ են եղել, բայց մարտնչել և պայքարել ենք, ես ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այս պատերազմում մենք կարող էինք հաղթել, եթե ոչ հաղթել, ապա մնալ մեր դիրքերում, եթե նույնիսկ 1-2 ուղղությամբ հակառակորդը մխրճվել է, մենք պարտավոր էինք և կարող էինք իրենց կանգնեցնել գոնե լեռնաանտառային պայմաններում՝ Հադրութի, Ջաբրայիլի շրջանում»,-ասաց նա:

Գեներալ-գնդապետը նաև վստահեցրեց, որ դավաճանական հենք մարտավարական և օպերատիվ մարտավարական օղակում չի նկատել, ինչ վերաբերում է իշխանությունների հնարավոր դավաճանությանը, ապա առաջին հերթին պետք է ժողովուրդը գնահատական տա:

««Ժողովրդին են չէ՞ ասել, որ առանց ձեզ հետ խոսելու, առանց ձեր առաջ հաշվետվության մենք ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու, երկրորդը՝ թող Ազգային ժողովն ու պետական կառույցները որոշեն՝ իրավունք ունի՞ որևէ անհատ՝ առանց Սահմանադրության, ԱԺ-ում առանց քննարկումների փաստաթուղթ ստորագրել: Եվ երրորդը՝ դրա համար գոյություն ունեն իրավական մարմիններ, որոնք կարող են այդ ամենը տեղափոխել իրավական հարթություն և այնտեղ մինչև վերջ քննեն, ճշտեն դավաճանություն եղել է, թե ոչ»,-ասաց նա:

Գեներալ-գնդապետը կարևոր համարեց, որ արագ կարողանանք հաղթահարել ստեղծված իրավիճակը:

«Մենք պետք է հասկանանք, որ բարդ ռազմաքաղաքական և հոգեբանական իրավիճակում ենք հայտնվել,իրավիճակից դուրս գալու համար համապատասխան համակարգային քայլեր են անհրաժեշտ թե՛ երկրի ներսում՝ ազգային երաշխիքների և թե՛ միջազգային երաշխիքների ընդլայնման համար: Այդ ամենը պետք է իրականացնի երկրի ղեկավարությունը։ Մեզ այս պահին անհրաժեշտ է այնպիսի ղեկավարություն, ովքեր բացառիկ պրոֆեսիոնալ՝ և՛ տեսական, և՛ գործնական հմտությունների և գիտելիքների տեր պիտի լինեն, նաև այդ պարտվողական հոգեբանությունից դուրս իշխանություն: Այսինքն` ես անցումային կառավարության ձևավորման կողմնակից եմ: Այս ամենը պետք է հասկանան նաև օրվա իշխանությունները, եթե իրենք իրենց աթոռի համար չեն մտածում, պաշտոնի համար չեն մտածում, ապա իրենք պետք է հասկանան, որ ժողովրդին պարտվողական հոգեբանությունից դուրս հանելու ճանապարհը նոր պրոֆեսիոնալ իշխանություններն են»,-մանրամասնեց գեներալ-գնդապետը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս իշխանություններն ի վիճակի չեն համակարգային, փաթեթային լուծումների գնալ:

«Երկրորդ հերթին մեր քայլերը պետք է ուղղված լինեն հոգեբանական այս վիճակից դուրս գալուն: Այսինքն` լուծել սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տուն-տեղը Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Մյուսը գերության մեջ գտնվող մեր զինծառայողների խնդիրներին լուծումն է և շուտափույթ իրենց վերադարձի ապահովումը: Ընդ որում ՝ այդ ուղղությամբ ազատ կարող է բանակցել ոչ թե պարտված իշխանությունը, որը նաև հոգեբանական խնդիր ունի ազատ, այլ համարձակ այդ ուղղությամբ կարող են բանակցել նոր իշխանությունները, ովքեր պարտվողական կաղապարից դուրս կգտնվեն: Մյուս առաջնային հարցը մեր անհետ կորած զինծառայողներին վերաբերող խնդիրն է, հուսանք՝ մի օր շատ-շատերին վերադարձած կտեսնենք։ Հասկանալի է, որ կան մարդիկ, ովքեր, երևի թե, զոհված կլինեն: Առաջանային է նաև զոհված, վիրավորված զինծառայողների, կամավորների խնդիրների լուծումը»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ պետությունը պետք է վերադառնա բնականոն գործընթացներին: Ըստ նրա՝ առաջընթացի համար անհրաժեշտ է ճշգրիտ և պլանավորված տնտեսական քաղաքականություն:

«Հաջորդ փաթեթն անվտանգությանն է վերաբերում, բանակին, սահմանային ծառայությանը: Չնայած նրան, որ մենք պարտություն ենք կրել, ոչ թե բանակն է պարտվել, այլ պետությունը, իշխանությունը: Այստեղ իրավիճակից արագ դուրս գալու ամենապատրաստված կառույցը բանակն է, բանակում կա կազմակերպված ուղղահայաց ենթարկվածության կարգապահ աշխատանք: Դրան զուգահեռ պետք է աշխատանք միջազգային ասպարեզում՝ մեր դեմքը բարձրացնելու համար: Վերջին ժամանակահատվածում փորձը ցույց է տվել, որ նաև միջազգային հարաբերություններում սահմանային խնդիրների ճշտման, Արցախի ապագայի հարցը լուծելու համար որոշակի անորոշություն կա: Մեզ համարձակ դիվանագետներ են պետք բանակցային գործընթացը շարունակելու համար: Արցախի հարցը պետք է վերադարձնել Մինսկի խմբի համանախագահության տիրույթ, և ամենակարևորը՝ ռազմաքաղաքական, տարածաշրջանային այս իրավիճակում մեզ պետք է արագ բարձրացնել մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի և նաև մեր հարևանների հետ հարաբերությունները»,-ասաց նա:

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign