ՃՏՊ Դարակերտ գյուղում․ կան տուժածներ
SOCIETYՀունվարի 1-ին, ժամը 20:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1987 թ․) և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



