Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում գյուլենականներին ձերբակալելու նոր ալիք է սկսվել

INTERNATIONAL NEWS

 Թուրքիայում գյուլենականների կամ «զուգահեռ կառույցի» դեմ պայքարում ձերբակալությունների նոր շարք է սկսվել: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրի տասը նահանգում իրականացված գործողությունների շրջանակում 65 մարդու ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանցից 43-ն այս պահի դրությամբ արտերկրում են, իսկ 5-ն արդեն կալանավորված են:

Կալանավորվածների շարքում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Իլհան Իշբիլենը, ով հայտնի է Թուրքիայի նախագահ Էրդողանի ոխերիմ թշնամին դարձած Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած մտերմիկ կապերով:

Ձերբակալման որոշում է ընդունվել նաև թուրքական «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, «Քոզա Իփեք» հոլդինգի հիմկնադիր նախագահ, գործարար Աքըն Իփեքի, Ֆաթիհ համալսարանի ռեկտոր Շերֆ Ալի Թեքալանի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում ձերբակալվել է թուրքական անգլալեզու Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը: Ոստիկանությունը Քենեշին ձերբակալել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայնում, որտեղից նա մեկնում էր Իզմիր:

Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ: Վերջին խոշոր գործողությունը 2015 թվականի սեպտեմբերինիրականացվել էր «գյուլենական» համարվող խոշորագույն «Քոզա Իփեք» հոլդինգի գլխավոր գրասենյակում:

2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարությանանդամների, այդ թվում` այն ժամանակ վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները,Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանումեն տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարիցավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:

Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:      

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանցհարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներիցհետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome