Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլը հեռանալու է, բայց հեռանալուց առաջ նա այսօր անելու է վերջին սրբապղծությունը. Մխիթարյան

SOCIETY

Past.am

նիկոլը անհաջողակների և անհաջողությունների սիմվոլն է ու առաջնորդը.

 

 

 

Երբ դու կյանքում երբեք ոչ մի աչքի ընկնող բանի չես հասել՝ քեզ մնում է 2 ճանապարհ. կամ դառնալ մեծ ու հաջողակ մի երևույթի մասնիկ և դրանով թե քո մասնակցությունը բերել տվյալ երևույթի հաղթանակին, թե բավարարել ռեալիզացված լինելու քո ամբիցիաները, կամ նախանձել:

 

Թվում է, թե «նախանձը» այն վատ բաներից է, որ մարդկանց կողմից միշտ պետք է որ փնովվեր: Բայց արի ու տես, որ նախանձողների բանակը մեզանում ամենամեծն է: Եվ ըստ այդ՝ անհաջողակների բանակը նույնպես: Անհաջողակները միշտ փորձում են գտնել պատճառ, թե ինչու իրենց մոտ չստացվեց: Ցանկը մեծ է. Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Ելցինը, Պուտինը, Սաշիկը, Մերսեդեսի «յաշիկը», հարկայինը, մաքսայինը, թաղայինը, վերևի հարևանը, հորոսկոպի նշանը, դուրս քաշող հանող տատմերը, Սուրենյանն ու սնդիկի սյունը վերջապես: Իսկ հաջողության ձգտողների համար կա 3 նախապայման՝ կրթություն, աշխատանք ու թասիբ:

Կրթություն, աշխատանք ու թասիբ: Անհնար է այս 3 բաների տերը չհասնի հաջողության: ԲԱՑԱՌՎԱԾ է: ես ինձ համարում եմ հաջողակ մարդ: Ես, չունենալով մեծ հնարավորությունների տեր ծնողներ, կամ արյունակից հարազատներ, բացառապես այդ 3 գործոնների շնորհիվ, Գյումրիի իմ տնակից հասել եմ մինչև Արմենիա ՀԸ գլխավոր պրոդյուսերի պաշտոնին: Աշխատել եմ 7 տարի և 7 տարվա ընթացքում Արմենիա ՀԸ-ն եղել է բացարձակ առաջատար բոլոր ասպեկտներով՝ վարկանիշային, արտադրական, ստեղծագործական և ֆինանսական:

Ինձ այդ պաշտոնին չեն նշանակել իմ հարազատները, կամ ընկերները: Ինձ այդ պաշտոնին նշանակել եմ ԵՍ և կրթությունս, աշխատանքս ու թասիբս:

Իմ շրջապատում ես ունեցել եմ ընկերներ ու հարազատներ, ովքեր ունեին խանութներ, շատ լավ կապեր տարբեր տեսակի ու չափի պաշտոնավորների ու «գողականների» հետ, բայց երբ սեփական ապիկարության, սխալների ու ոչ ճիշտ աշխատանքի պատճառով իրենք կորցրել են այդ ամենը, արտագաղթելուց առաջ ու հետո մեղադրում են վերը թվարկածս բոլորին ու ամեն ինչը՝ այլ ոչ թե իրենց: Մարդիկ ունեցել ծաղկուն բիզնես, որը մտածել են, որ միշտ նույն կերպ է աշխատելու ու փող բերելու, բայց փոխվել են ժամանակներն ու մոտեցումները, իսկ իրենք մնացել են հինը: Արդյունքուն կորցրել են և բիզնեսը, և իրենց տները, ընկել են վարկերի տակ ու մեղադրում են խոսքի Սաշիկին: Հորս արև երդվում եմ՝ Սաշիկը ձեր բիզնեսի «պռավալի» հետ կապ չունի: Դուք էլ գիտեք, որ չունի: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ կապ չունի: Ուրիշին իրենց անհաջողությունների մեջ մեղադրողներն էլ գիտեն, որ բացի իրենցից ուրիշ ոչ մեկ մեղավոր չի դրանում, բայց քանի որ իրենք միջակություն են, նախընտրում են միջակությունների թրենդներով առաջնորդվել, որ «բոլորը մեղավոր են, բացի մեզնից: Դե մենք հոգու խորքում շատ ունակ ենք... չնայած մինչև հիմա նույնիսկ mail չունենք... ու չգիտենք դա ինչի համար է պետք...»:

 

նիկոլը բոլոր նրանց հավաքական կերպարն է: «ՆԱ ՖԻԳ, եթե ես գիտեմ, որ ոչ մի շանս չունեմ հաջողության հասնելու, որովհետև անկիրթ եմ, աշխատել չեմ սիրում, նախանձ եմ ու անթասիբ, ուրեմն գոնե նիկոլը թող մնացած բոլոր հաջողության հասածներին վարի տա: Մենք չհասանք իրենց, թող իրենք մեզ հասնեն..»: Տրամաբանությունը սա է: Ու իհարկե հաջողության հասած բոլոր մարդիկ անպայման «ծախված են ու ստրուկ»: Այս 2 ձևակերպումները բարձրացնում են «էժան, անկիրթ, փնթի, տգետ ու միջակ» զանգվածի ինքնագնահատականը:

նիկոլը հեռանալու է: Բայց հեռանալուց առաջ նա այսօր անելու է վերջին սրբապղծությունը: Իր ամանորի, այո՝ ԻՐ ամանորի, որովհետև մենք ԱՄԱՆՈՐ չունենք, ԻՐ ամանորի շոուն նա կանի ըստ երևույթին Եռաբլուրից...

Հիմա ասեմ, թե ինչու...

նիկոլը, խոստանում էր մեծացնել մարդկանց եկամուտները, հնարավորությունները, տնտեսությունը, բանակի մարտունակությունը, հայրենադարձությունը, բայց կարողացավ մեծացնել միայ Եռաբլուրը... Հենց դրա համար էլ, իր ամենամեծ ձեռքբերման մոտ էլ իր հերթական, բայց արդեն վերջին շոուն է անելու... Շոու է անելու նայելով այն միջակությունների աչքերին, ովքեր 30 տարի նույնիսկ չգիտեն էլ Եռաբլուրի տեղը...

Կուզենամ այս անգամ սխալված լինեմ... Բայց 2.5 տարի չեմ սխալվել... Իսկ իմ ընկերներից շատերի սխալի պատճառով՝ փոքրացավ հայրենիքս ու մեծացավ Եռաբլուրը...

Շնորհավոր ձեր ամանորը՝ միջակություններ...

Աստված ողորմի համավարակի և պատերազմի բոլոր զոհերի հոգիները...

Ռուբեն Մխիթարյան

Ավելին

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference