«Նաիրա Զոհրաբյանն իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ». Կոմունիստական կուսակցությունների միություն
POLITICS«Կոմունիստական կուսակցությունների միություն-Խորհրդային միության կոմունիստական կուսակցության» կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է՝ կուսակցությունը մտահոգությամբ է հետեւում հայաստանյան ներքաղաքական դիմակայությանը եւ եղբայրական հայ ժողովրդին ցանկանում է շուտափույթ վերադարձ հանուն հայրենիքի ստեղծարար ջանքերին, որի հիմքը դրվեց շնորհիվ Ռուսաստանի դաշնության խաղաղապահ առաքելության:
Հանրապետության իշխանությունների ճնշումները քննադատների եւ ընդդիմադիրների հանդեպ չեն նպաստում կառուցողական երկխոսությանը եւ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն: Անհանգստությամբ ենք արձանագրում, որ նշյալ քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկը եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Նաիրա Վահանի Զոհրաբյանի հեռացումն Ազգային Ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2019թ.-ի սկզբից: Այդ ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ եւ կառուցողական քաղաքական գործիչ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական միության ամրապնդման հետեւողական կողմնակից, հանդես է եկել Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման դեմ»,-ասված է հայտարարությունում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



