Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Հոսպիտալը դպրոցի շենքում, 0.7 թելը եւ վիրավոր բժիշկները. վնասվածքաբանի հուշերը Արցախում պատերազմի մասին

SOCIETY

Past.am

Դաշտային հիվանդանոցը, որտեղ գործընկերների հետ միասին աշխատել է վնասվածքաբան Ջանիկ Աստեյանը, պատերազմի 44 օրվա ընթացքում 7 անգամ տարհանվել եւ տեղից տեղ է տեղափոխվել ամբողջ տեխնիկայով եւ անձնակազմով: Ժամանակին հիվանդանոցը նույնիսկ Արցախի գյուղերից մեկի դպրոցում էր գտնվում:

«Գործիքները, սարքավորումները, մահճակալները՝ ամեն ինչ տեղափոխվել էր այդ դպրոց: Մահճակալները դասավորված էին մի քանի դասարաններում, այդ դասասենյակները հիվանդասենյակներ էին դարձել: Ամենամեծ դասարաններում վիրահատարաններն էին, մյուսները` վիրակապարաններ: Մի քանի սենյակ առանձնացվել էր անձնակազմի քնի եւ հանգստի համար»,- հիշում է վնասվածքաբանը:

Հենց այդ «դպրոցական» հիվանդանոցում էլ բժիշկների մի փոքր խումբ ստիպված էր տարբեր ծանրության 120 վիրավոր զինվոր ընդունել մեկ օրվա ընթացքում: Ինչ-որ մեկն առաջին օգնության կամ վիրակապի կարիք ուներ, մյուսը` շտապ վիրահատության:

«Հիվանդանոցի համար հարմարեցված դպրոց, մասնագետների պակաս, ծայրաստիճան սահմանափակ պայմաններ... Իրականում դժվար էր, բայց մենք անում էինք այն, ինչ կարող էինք»,- Ջանիկ Աստեյանը:

Այդ բոլոր օրերին բժիշկները ստիպված էին գիշեր-ցերեկ աշխատել, իսկ հանգստանալ եւ քնել նրանց հազվադեպ էր հաջողվում. հաճախ հենց գիշերն էին մեծ թվով վիրավորների բերում:

Երեք անգամ դաշտային հիվանդանոցն ուղիղ կրակահերթի կամ ռմբակոծության է ենթարկվել: Ջանիկ Աստեյանի խոսքով` իսկական հրաշք է, որ հիվանդանոցում ոչ ոք չի մահացել:

Վիրավոր բժիշկներ

Ճիշտ է, հիվանդանոցից դուրս բժիշկներն ու բուժաշխատողները մեկ անգամ չէ որ վիրավորվում եւ զոհվում էին: Այսպես, այն թիմի բուժակներից մեկը, որի հետ աշխատում էր Ջանիկ Աստեյանը, զոհվեց, երբ փորձում էր վիրավոր զինվորին հանել ռազմի դաշտից: Նրանց վարորդներից մեկը նույնպես ծանր վիրավորվել էր:

Մեկ անգամ չէ, որ հիվանդանոցում բժիշկները ստիպված էին վիրահատել իրենց գործընկերներին: Այսպես, երիտասարդ բժիշկներից մեկը ոտքի կոտրվածք եւ բեկորային վնասվածք էր ստացել սրունքի շրջանում, երբ փորձել էր օգնել վիրավորվածին: Շուտով նա ինքն էր վիրահատական սեղանին, եւ գործընկերներին հաջողվեց փրկել նրա ոտքը:

Մեկ այլ գործընկեր վիրավորվել էր լյարդից: Նրան վիրահատեցին ընդհանուր վիրաբույժները, բայց փրկել չհաջողվեց՝ վերքն անհամատեղելի էր կյանքի հետ:

Մի անգամ, երբ հիվանդանոցը գտնվում էր Մարտունու շրջանում, թշնամու արկ ընկավ անմիջապես հիվանդանոցի շենքի վրա: Բժիշկներից մեկը, որն այդ պահին պառկած էր սենյակներից մեկում, վիրավորվեց՝ պատը փլուզվեց նրա վրա: Մեկ այլ բժիշկ կանգնած էր փողոցում եւ բեկորային վնասվածք ստացավ որովայնի շրջանում: Երկուսն էլ այժմ ապաքինվել են եւ վերադարձել են իրենց աշխատանքին:

Բարակ թելեր

Դաշտային հիվանդանոցներում սովորաբար աշխատում է մասնագետների ոչ մեծ խումբ, եւ միշտ չէ, որ հնարավոր է գտնել անհրաժեշտ պրոֆիլի բժիշկ: Այդ պատճառով եղածները հաճախ ստիպված են անել այն, ինչը սովորաբար չեն անում:

«Մենք բոլորս տարբեր նեղ մասնագիտություններ ունեինք, եւ փորձում էինք անել այն, ինչը մեր նեղ մասնագիտական պրոֆիլի շրջանակներում էր: Բայց երբ շատ վիրավորներ են բերում, եւ բոլորը զբաղված են, այլեւս չես մտածում, որ այդ վնասվածքը ակնհայտորեն իմ պրոֆիլը չէ, դու անում ես այն, ինչ կարող ես, գոնե առաջին բուժօգնություն ես ցուցաբերում, մինչեւ ազատվի անհրաժեշտ նեղ մասնագետը,- հիշում է վնասվածքաբանը,- Մեր թիմում անոթային վիրաբույժ չկար, եւ երբեմն դա սուր էր զգացվում: Դե, նյարդավիրաբույժ չկար, ճիշտ է, մենք ունեինք շատ լավ դիմածնոտային վիրաբույժ, որը, կարելի է ասել, ստանձնեց նյարդավիրաբույժի պարտականությունները»:

Այդ օրերին ինքը՝ Ջանիկ Աստեյանը, ստիպված էր կատարել կրծքավանդակի դրենաժավորում, գանգատուփի տրեպանացիա եւ շատ այլ միջամտություններ, որոնք նորմալ իրավիճակում կկատարեին այլ մասնագետներ, այլ ոչ թե վնասվածքաբանը: Ավելին, նա ստիպված էր երբեմն վերականգնել արյան անոթները եւ խոշոր նյարդերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անդամահատումներ կատարել: Մի անգամ նույնիսկ ստիպված էր վերականգնել վիրավոր տղայի ճառագայթային նյարդը՝ օգտագործելով 0,7 վիրաբուժական թել:

«Վնասվածքաբանության մեջ մենք սովորաբար այդպիսի բարակ թելեր չենք օգտագործում, դրանք ավելի հաճախ օգտագործում են նյարդավիրաբույժները, երբ վերականգնում են բարակ անոթները, նյարդերը եւ այլն: Բայց մեր հիվանդանոցում այդ մասնագետները չկային, եւ մի օր ես ստիպված էի 0,7 թելով վերականգնել ճառագայթային նյարդը»,- հիշում է վնասվածքաբանը:

Առաջին օր

Բժիշկ Աստեյանը Արցախ է մեկնել պատերազմի սկսվելուց հետո առաջին իսկ օրը: Սեպտեմբերի 27-ին, իմանալով, որ Արցախում պատերազմ է սկսվել, նա զանգահարել է «Շենգավիթ» ԲԿ-ի վնասվածքաբանության ծառայության ղեկավարներին, ովքեր այդ ժամանակ գտնվում էին Տավուշում, որպեսզի հետագա գործողությունները համաձայնեցնի նրանց հետ: Մինչ ղեկավարները կգային Երեւան, բժիշկ Աստեյանը մեկնել է հիվանդանոց, հավաքել այն ամենը, ինչը, իր կարծիքով, կարող էր պիտանի լինել, վերցրել է իր սեփական գործիքներից շատերը, ինչպես նաեւ այն ամենը, ինչ տրամադրել է հիվանդանոցը:

Սկզբում նրանք գործընկերներով ժամանել են Գորիս, բայց իմանալով, որ այնտեղ իրավիճակը վերահսկելի է, եւ մասնագետների պակաս չկա, նրանք մեկնել են Ստեփանակերտ:

Գիշերվա ժամը 3-ին բժիշկների խումբն արդեն գտնվել է Ստեփանակերտի հիվանդանոցում եւ անմիջապես սկսել է վիրահատությունները: Հաջորդ օրը նրանք կատարել են եւս մի քանի վիրահատություններ, իսկ հաջորդ օրը բժիշկ Աստեյանը մեկնել է Ջաբրայիլ:

Նրա խոսքով՝ սարսափելի էր միայն առաջին օրը: Եւ երբ նա առաջին անգամ լսել է արկի պայթյունը: Հետո ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել, արդեն դարձել է ինչ-որ... սովորական բան: Եւ պայթյունների տակ բժիշկները շարունակել են աշխատել այնպես, կարծես ոչինչ չի պատահել:

«Զինվորականների շրջանում կա մի ասացվածք. «Եթե արկի պայթյուն եք լսում, ուրեմն դեռ ողջ եք»»։

Ավելին

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference