Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Աստված չանի 2-ից հետո գան, տղերքը զինված սպասում են. Շուռուխի գյուղապետ

SOCIETY

Past.am

«Ում ձեռքին զենք կա, եկեք մեր հողն ու ջուրը պահենք»։ Այս կոչով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ դիմել էր գյուղի բնակիչներին՝ հորդորելով պահել իրենց պապական հողն ու ջուրը։ Շուռնուխի կեսը, մեկ տասնյակից ավելի բնակարաններ անցնելու է ադրբեջանական կողմին։ Այսպես է որոշվել Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտնի հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը գյուղացիները կմնան իրենց տներում։ Թե դրանից հետո ի՞նչ է լինելու,  Yerkir.am-ը փորձել է պարզել Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից։

 -Պարոն Արշակյան, փաստորեն շուռնուխցիներին այս անգամ էլ ժամանակ են տվել թողնել տները մինչեւ հունվարի 2-3-ը։  Իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու։

 

-Անորոշ է, անորոշ կարգավիճակ։ Էրեխեքը իրենց տանը պիտի արխային քնեն մինչեւ նշված ժամանակը։

-Գյուղացիները կհեռանա՞ն

-Նրանք գնալով ավելի վճռական են դառնում։

-Մարդկանց կոչ էիք արել՝ պահել իրենց իրենց հողն ու ջուրը։ Մինչդեռ վարչապետն անձամբ է ասել, որ նոր սահմանազատմամբ այդ տները հայտնվում են ադրբեջանցիների տարածքում։ Ի վերջո, նրա որոշմամբ են հիմա ադրբեջանցիները Շուռնուխում։ Սյունեցիների միակ հույսը փաստորեն համայնքապետերն են։ Չե՞ք մտածում, որ Ձեզ էլ կկալանավորեն, ինչպես արեցին մյուս համայնքապետերի դեպքում։

-Վաղը մյուս օրը կարող է ինձ էլ կալանավորեն։ Եթե կառավարության համար համայնքապետը խոչընդոտ է, վերացնում են իրենց ճանապարհի բոլոր խոչընդոտները։ Այսօր դա են անում, վաղը միգուցե ես խոչընդոտ դառնամ, ասեն՝ ի՞նչ զորք ես հավաքել գլխիդ, քո մի կտոր հողը ուզում ես պաշտպանե՞լ։ Ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում տղերքը այստեղ են, եկել են, տրամադրությունները տեղն է՝ չիմանալով, թե հետոն ինչ է լինելու։ Ուղղակի գյուղացիներին խնդրել ենք՝ իրենց վերջին զակատը, որ պիտի խոխեքը ուտեն, հանեն տներից, որովհետեւ ամսի 2-ից հետո չգիտենք՝ ինչ ա կատարվելու։ Տղերքն ամեն դեպքում կազմ ու պատրաստ են։

 -Շուռնուխցիները ադրբեջանցիների հետ նույն գյուղում ապրելու համակեցության եզրեր տեսնու՞մ են։ Փաշինյանն ասում էր՝ սյունեցիների անվտանգության համար է արվում այս սահմանազատումը։

-Այս ի՞նչ հարց եք տալիս, այս հարցը ինձ չպետք է տաք։ Դա նշանակում է՝ առավոտ արթնանամ, աչքերս մաքրեմ, թուրքին ասեմ՝ արի չայ խմենք միասին։ Էս ի՞նչ հարց եք տալիս, ու՞մ հետ ապրենք նույն գյուղում՝ թուրքի՞, ով գիշերը քնած մարդուն գլխատում է։ Այս գյուղում հիմնականում երկրապահ տղերքն են բնակվում։ Նրանք ո՞նց կարող են թուրքի հետ միասին ապրել, չի կարելի այսպիսի հարցեր տալ։

-Պարոն Արշակյան, նման հարց եմ տալիս, որպեսզի ղեկավարության եւ անհեռատես անձանց համար պարզ լինի՝ թուրքի հետ անհնար է ապրել։

-Վաղը իմ թոռը պիտի ասի՝ իմ պապը վաճառվեց, իմ պապը… ու ամենավերջին բառը։ Չի կարելի, չի կարող այդպես լինել։

-Նիկոլ Փաշինյանն առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Վարչապետը Շուռնուխում ունի՞ աջակցություն։

-Ես միայն իմ կարծիքն ասեմ․ այս պահին Շուռնուխի կողքին կանգնած է մեր տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքապետարանը, փորձում ենք՝ խելք-խելքի տալով հարց լուծել։ Իսկ Փաշինյանը, եթե մտածում է, որ Շուռնուխը մերը չի, թող մտածի։ Ինձ չի հետաքրքրում իր մտածածը, ինձ հուզում է՝ իմ ժողովրդի, իմ հողի հարցը։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գալու է բնակվի Շուռնուխում, մասնավորապես՝ այդ 12 տներից մեկում։ Նա այդքան դատում ու հասկանում է, այդքան կա։ Իր Խնձորեսկի ջոկատով գալու է Շուռնուխում նստի, Հակոբի՝ ինձ մոտ, որովհետեւ ամեն մի թիզ հողն այդ տղու համար արժեք ունի։

-Փաշինյանը հավաստիացնում էր, որ համարժեք փոխհատուցում կտա այդ տներից դուրս եկած գյուղացիներին, որոշվե՞լ է, թե երբ են տալու։

-Չեմ կասկածում, որ կտան։ Բայց հասկացեք, տան հարցը չի, տան տակի հողի հարցն ա, տնամերձի հարցն ա։ Էն մի սանտիմետրը, որ մերն է, ինչի զիջենք։ Դա չի լինելու, ոնց ուզում է լինի։ Ես մարդկանց առաջարկել եմ՝ պահել իրենց հողը։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ ես գնացի, թող գնա, իր զենքը վերցնի ու գնա։ Բայց նման բան չի լինելու։ Մեր տղերքը զինված կազմ-պատրաստ սպասում են, Աստված չանի 2-ից հետո գան հանեն։ Չպիտի դուրս գանք։ Ես չեմ կասկածում մեր սահմանապահ զորքի արիության վրա։ Ես չեմ հավատում, որ իրենք հեռվից կնայեն, թե ոնց է կռվում գյուղացին։ Կանգնելու է սահմանապահ զորքը մեր տղերքի կողքին։

-Եթե ամսի 2-ին այնպես ստացվի, որ, այնուամենայնիվ, դուրս գաք, ի՞նչ գործողությունների եք գնալու։

-Մի լույս կբացվի։ Աշխատում ենք, ձեռքներս ծալած նստած չենք։ Նախապատրաստական աշխատանքներ այնուամենայնիվ կատարում ենք՝ անվտանգության հարցերը լուծելու նպատակով։ Տղամարդիկ մնալու են, կանայք կտեղափոխվեն գյուղի վերեւի հատված, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում։

-Իսկ ինչպե՞ս  են իրենց պահում ադրբեջանիցները։

-Լկտի, լրբի նման։

-Ի՞նչ են անում։

-Գոռում են, ընդհուպ մինչեւ ռուս սպայի, գեներալի վրա։

Ավելին

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris