Տոնիկ, որը հեռացնում է դեմքի մաշկի վրայի բծերը
LIFElife.panorama.am-ը գրում է.
Մաշկի վրայի բծերը, տարիքի հետ առաջացող շագանակագույն կետերը տհաճություն են պատճառում կանանց։ Ահա ներկայացնում ենք կիտրոնով և մաղադանոսով պատրաստվող լոսյոնի բաղադրատոմս, որը կօգնի հեռացնել այդ բծերը, կմաքրի և կթարմացնի մաշկը։ Այն նաև նվազեցնում է կճիռները։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 100մլ կիտրոնի հյութ
• 2 ճաշի գդալ մաղադանոս
• 500 մլ մաքուր ջուր
• 500 մլ 70% սպիրտ։
Պատրաստման եղանակը.
Մաղադանոսը շատ մանր կտրատել, լցնել տարայի մեջ, ավելացնել ջուրն ու սպիրտը, լավ խառնել և թողնել 1 գիշեր։ Կիտրոնի հյութն ավելացնել հաջորդ առավոտյան և կրկին խառնել։ Արդեն պատրաստի լոսյոնը լցնել ապակե մուգ շշի մեջ և պահել սառնարանում։
Ամեն առավոտ դեմքը լվանալ, ապա բամբակով լոսյոնը քսել դեմքի մաշկին և պարանոցին։ Այն պետք է պահել 30 րոպե կամ կարելի է անգամ ավելի երկար ժամանակ։
Այս լոսյոնը մաքրում է մաշկը ազատ ռադիկալներից, ինչպես նաև ամրացնում է մաշկի պաշտպանիչ շերտը։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



