Սյունիքի մարզպետը հրապարակել է տվյալներ պատերազմում զոհված սյունեցիների վերաբերյալ
SOCIETYՍյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է տվյալներ արցախյան վերջին պատերազմում զոհված սյունեցիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաձայն տվյալների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է:
«Այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են իրավիճակի թելադրմամբ, հիշատակի օրեր են լինելու, ըստ էության:
Նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար:
Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել... իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,-նշել է մարզպետը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



