Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Սպան ձերբակալվել է` ԱԹՍ-ի մասին իմանալով զինվորներին մեքենա նստելու հրաման տալու և հարվածի տակ գցելու համար

SOCIETY

Past.am

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը. ԱԹՍ-ի մասին իմանալով հանդերձ, նա զինվորներին մեքենա նստելու հրաման է տվել և այդպիսով հարվածի տակ գցել։

Դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախ, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով զորակազմին։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքնենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան և շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել է:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ Զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն կատարելու համար, և դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։ Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, և նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի պատճառով, անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։

Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը և զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջացած հրդեհից, բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ․ Օ․-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար (պատժվում է 7-13 ազատազրկմամբ)։

Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris