Ինչ է ասված Արցախի մասին Ռուսաստանի ԱԳՆ ամփոփիչ հայտարարության մեջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ամփոփելով 2020 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունները: Այստեղ տողեր կան նաև Արցախի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը կոնկրետ արդյունքներ են տվել ղարաբաղյան հակամարտության հարցում. «Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցվեցին ու խաղաղությունը վերականգնվեց: Ցուցաբերվել է արտակարգ մարդասիրական օգնություն բնակչությանը, պայմաններ են ստեղծվել փախստականների վերադարձի համար, սկսվել է խաղաղապահական օպերացիա, համաձայնեցվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման հարցը, որը հետևելու է հրադադարի ռեժիմին»:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



