ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին։
Հետո նորից նայում եմ սրանց լպիրշ պահվածքին ու հիշում թուրքի ձեռքերում առ այսօր մնացած հարյուրից ավել մեր զինվովականների մասին։
Հետո կրկին սրանց բարոյազուրկ զանգվածն է գալիս էկրանին ու հիշում եմ հազարավոր դեռեւս անանուն զոհերի, սառնարաններում պարկերով պահվող մասունքների մասին։
Հետո հիշում եմ երեկ երեկոյան Արցախում կռիվ տվող անանուն տղերքի եւ երեք օր առաջ «վրիպակներով» զոհվածների ցուցակը տանել բերելու մասին։
Ու մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք…»
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



