Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել պսակադրություն
SOCIETYՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն, որը կատարեց հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահ զինվորներին իրենց առաքելության համար: Արարողությանը ներկա էին 100-ից ավելի ուխտավորներ։
Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելեց Գանձասարի վանք։
Այս մասին նշված է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:




1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



