Ես տոն նշելու որևէ առիթ այլևս չեմ տեսնում, դրա իրավունքը մեզանից խլել են. Տիգրան Աբրահամյան
BLOGՆոր տարվա միջոցառումներ՝ անե՞լ, թե՞ չանել։ Սա յուրաքանչյուրի դիրքորոշման հարցն է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ունի՞ տոնելու ինչ որ բան, թե՞ չէ, ունի՞ ուրախանալու առիթ, թե՞ ոչ։
ԵՍ ՉՈՒՆԵՄ։
Հետևաբար իմ օջախում առաջին անգամ այդ տոնը չի նշվի ու դա միայն տոնական տրամադրության բացակայությամբ չէ պայմանավորված, մենք ուղղակի դրա ժամանակը չունենք։
Այս իրավիճակում մեր ապրած կյանքի յուրաքանչյուր օրը պետք է լինի պայքարի, համախմբվածության, ոտքի կանգնելու, հնարավորությունների ստեղծման, բայց ոչ երբեք ընկած մնալու, իրականության հետ համակերպվելու և հանձնվելու օր։
Ես տոն նշելու որևէ առիթ այլևս չեմ տեսնում, դրա իրավունքը մեզանից խլել են, իսկ մենք դա դեռ պետք է վերադարձնենք։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



